Քաղաքական 11:53 11/06/2024 Հայաստան

Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան

«Առավոտ»-ը գրում է.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ իր անվան շուրջ աղմուկը ուղղորդվում է.

«Ես գիտեմ՝ ովքեր են, չեմ հրապարակում, հետո իմ հուշերի գրքում մի օր կգրեմ էդ մասին, չեմ ուզում, որ տնից ամոթով դուրս չգան… Ինձ համար, իմ ընտանիքի համար ցավալի է, երբ կարդում ենք, որ Գեղամ Նազարյանին Նիկոլ Փաշինյանը 3,5 մլն դոլար է տվել, որ ֆրակցիայում բաժանի, Սեյրան Օհանյանն էլ անտառը ճղելով շուտ ուզում էր հասնի Կիրանց, որ 100 հազարը վերցնի: Էս մակարդակի ենք հասել: Իրոք, ուզում եմ շարժմանը քիչ երևամ, որովհետև անհարկի մեղադրանքներ են լինում՝ էս բառը էսպես չասեցիր, շեշտը սխալ դրեցիր… Ո՛չ ասել եմ ես եմ վարչապետի թեկնածուն, ո՛չ ասել եմ, որ ուզում եմ հեղափոխություն անեմ, միապետություն հաստատեմ, ես միապետ դառնամ, ոչ ասել եմ՝ ուզում եմ օդանավակայանը վերցնեմ ինձ, անկեղծ եմ ասում, իրոք, չեմ հասկանում»:

Գեղամ Նազարյանը վստահեցրեց, որ միտք չի ունեցել Կիրանցում ճանապարհը փակողներին ցրել. «Մեջքիս հետևից, անունները չտամ, մի քանի հոգի ասացին՝ ժողովուրդ, Գեղամն եկել է, որ ասի՝ ճանապարհը բացեք, անմիջապես որակում են սադրանք: Այնքան այն դպրոցի մասին ասացին՝ Գեղամի առանձնատուն դառավ սահմանային եսիմ ինչ: Գեղամի տառապանքները հասկանո՞ւմ են ինչ է, երբ իր այգուց տեսնում է սահմանը»:

Հարցրեցինք՝ դուք պահանջո՞ւմ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա պատասխանեց.

«Դա անքննարկելի ճշմարտություն է: Ոչ թե Նիկոլի անձի դեմ եմ ես պայքարում, անհատ Գեղամը իր ընկեր Նիկոլի դեմ կարա անհատ պայքարի, բայց ես ասում էի՝ ժողովուրդ, հանուն ՀՀ-ի: Եթե Նիկոլը չլիներ իմ ընկերը, լիներ իմ զույգ եղբայրը, ես էլի պայքարելու էի, որովհետև մեր Հայաստանի շահերից չի բխում, որ պարտություն կրած մարդը շարունակի ղեկավարել: Բնականաբար, այդ կարծիքը չի կարող փոխվի: Ինձ ասում են՝ 21 թվին ուրիշ ձև էիր ելույթ ունենում, ես հո դերասա՞ն չեմ, 21 թվին իմ էմոցիաները այլ էին, 24 թվին այլ է, ուզում են մուր քսեմ, արցունքներ, հուզական խո՞սք: Չէ»:

Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ այն բացասական է ազդում Բաղրամյան պողոտայում անցուդարձի վրա, բայց այդ ցասումը չի կարող դրական ազդեցություն չունենալ երկրի վրա. «Մենք պիտի օգնենք Փաշինյանին, որ հրաժարական տա, չի տալիս մի շարք պատճառներով, այդ թվում՝ իր իսկ կողմից գեներացված չարության մթնոլորտի համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:42
Լարսը փակ է բեռնատարների համար, 300-ից ավելի հայկական մեքենա է կանգնած անցակետում
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված։ «Սպուտնիկ Արմենիայի»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ
«Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանի ԿԳ նախարարը կարևորել է ԵՊՀ գեղարվեստական կենտրոնի գործունեությունը
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդր Ծուլաձեն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդը պատմել է, թե ինչու այդքան կապվեց Հայաստանի հետ
Նա պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։
Աղբյուր` Panorama.am
15:44
Վատիկանում տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ
Վանդալը վնասել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող հնագույն մոմակալները՝ բարձրանալով եկեղեցու խորան։ Ռումինիայի 40-ամյա քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
15:22
Դժվար էր մեծ մարդու կարճ կյանքի ահռելի մեծ պատմությունը ներկայացնել 90 րոպեում. «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Մեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան
«Հեռացնելու ենք այս չարիքը ճիշտ այն ժամանակ, երբ մենք ուղղակիորեն պատրաստ կլինենք այն իրականացնելու և իրագործելու»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԱՆ. Ստեփանավանի հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության  է դիմել 6 քաղաքացի: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Critics Choice Awards-ում
Կալիֆորնիայում կայացել է Critics Choice Awards-ի` «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության 30-րդ արարողությունը։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրենյանցը հայտնեց իրենց թեկնածուի անունը Գյումրիի ավագանու ընտրություններում
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակը Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են դատարանի միջոցով վերականգնել աշխատանքը․ Վարդանյան
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է աշխատանքից ազատել կամ լուծարել աշխատանքային պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առաջիկա գիշերը Երևանում հնարավոր է թույլ ձյուն
Երևանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Զավեշտ է, գնում ես կրոնական ժողովի ու քեզ ուղեկցում է Սուրբ գիրքը ծաղրողը. Բագրատ Սրբազան
«Զավեշտի տիրույթից է, երբ գնում ես միջկրոնական ժողովի ու քեզ ընկերակցում է անհավատ աթեիստը,  Սուրբ գիրքը ծաղրողը, արժեքները ծաղրողը։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Տիգրան Աբրահամյան. Այսօր էլ վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ մարդիկ լինեին, ապա Արցախը չէինք կորցնի
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր...
Աղբյուր` Panorama.am
13:16
Իմ և Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ. Աղազարյան
«Ազգային ժողովում իմ և պարոն Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել  մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ, դա ընդամենը  առիթ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին
Փետրվարի 8-ին ժ.05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին. Թարմացված
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ստեփանավանում հրդեհը մարել չի հաջողվում
Կանխվել է դրա տարածումը
Աղբյուր` Panorama.am
12:01
Հակոբ Ասլանյանը՝ ՔՊ-ի մասին. Որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել
««Քաղաքացիական պայմանագիր» թիմն այլևս գոյություն չունի, քանի որ մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ջո, դու ազատված ես. Թրամփի նոր հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ վերացնում է նախկին նախագահ Ջո Բայդենի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը։ Այս մասին գրում է CNN-ը։...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:35
Կարող եմ պնդել, որ Վաշինգտոն այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին. Սուրեն Սարգսյան
«Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է...
Աղբյուր` Panorama.am
10:22
Uպшնություն Հրազդանում. Ի՞նչ է հայտնի այս պահին
Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ծնվել է պատերազմի ընթացքում զոհված հերոս Հայրապետյան Ռոբի կրտսեր եղբայրը
Օրերս Բեգլարյան բ/կ-ում ծնվել է պատերազմի ընթացքում զոհված հերոս Հայրապետյան Ռոբի կրտսեր եղբայրը՝ Ռոբը։ «Ամենաերջանիկ ու հուզիչ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Պլանային ջրանջատում Արարատի մարզի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Խոշոր վթար Գյումրի-Երևան ճանապարհին, կան տուժածներ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 02։27-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
09:38
Խաղաղ երկինք մեր որդիներին. Ալլա Լևոնյանի որդին մեկնել է զինծառայության
Երգչուհի Ալլա Լևոնյանի որդին զորակոչվել է բանակ։ Երգչուհին ինսթագրամի իր էջում զինվորական համազգեստով որդու հետ լուսանկար է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հանգամանքներն ինձ ստիպում են  ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան
14:11 08/02/2025

Հանգամանքներն ինձ ստիպում են ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}