![](https://panorama.am/news_images/1006/3015168_1/3_v2.thumb.jpg)
Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում
Հունիսի 11-ին, ժամը 15։01-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին ավտոճանապարհ) հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել սելավային հոսք (հողային զանգվածը մոտ 20 խմ)․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի։
Տարածքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սելավային հոսքից մասամբ փակված ևս 2 հատված (համապատասխանաբար մոտ 5 և 7 խմ)։ Մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինժեներական տեխնիկա։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)