Իրենք մեզանից իշխանություն չեն ստանալու. Ռուբեն Ռուբինյան
««Տաճարը կհաղթի փողոցին»... ես լավ չեմ հասկանում, ո՞նց կարելի է գնալ փողոց, փողոցում պայքարել, որպեսզի տաճարը հաղթի փողոցին։ Այսինքն՝ տաճա՞րն է եկել փողոց, թե՞ փողոցն են ուզում տանել տաճար։ Ասում եք եռագույնը կհաղթի, հիմա ո՞րն է՝ եռագո՞ւյնը, մանուշակագո՞ւյնը, թե՞ անգույնը»,- հարցին՝չե՞ն հավատում, որ «տաճարը կհաղթի փողոցին, եռագույն էլ՝ սև-սպիտակին» Շարժման պնդմանը, պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա, փաստն այն է, որ հիմա քննարկում են լեզվաբանական հարցեր, ինչը նշանակում է, որ քննարկելու իրական օրակարգ չկա. «Իրական բովանդակություն չկա, չգիտենք՝ ինչ են ուզում անեն, ինչ քաղաքականություն են վարում, որ դա քննարկենք։ Հետևաբար, միակ տեսանելի և շոշափելի քաղաքականությունը, որ իրենք ունեն՝ հետևյալն է. իրենք ուզում են Փաշինյանը հեռանա իշխանությունից, իրենք գան իշխանության։ Մեր դիրքորոշումն էլ այն է, որ իրենք մեզանից իշխանություն չեն ստանալու, կարող են իշխանություն ստանալ ժողովրդից, եթե մասնակցեն հերթական խորհրդարանական ընտրություններին, ժողովուրդն էլ իրենց քվե տա»:
Ռ. Ռուբինյանը նաև հայտարարեց, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, դրա հետևանքով սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանում։
«Գուցե Ազգային ժողովը մի փոքր ավելի լուռ լինի։ Իսկ քաղաքական ճգնաժամ տեսականորեն կարող է առաջանալ, երբ որ ընդդիմությունը ներկայացնում է հանրության մի մեծ հատվածի վստահությունը, պատգամը, եթե իրենք քաղաքական ակցիա են իրականացնում և հեռանում են խորհրդարանից, դրանից կարող է ինչ-որ բան փոխվել։ Բայց մենք գործ չունենք այդպիսի ընդդիմության հետ»,- ասաց Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը մնալու ենք այստեղ, վաղն առավոտից տարբեր գործողություններ տեղի կունենան․ Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազան. Մենք կամ նրանց գործի չպետք է թողնենք, կամ իրավունք չտանք շարժվելու
- Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան
- Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում