Լրահոս










ՀԱՄԱՑԱՆՑ
Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորիայի հետ Մեծ Բրիտանիայում մասնակցել է Չարլզ III-ի թագավորական ընթրիքին։ Այս մասին հայտնում է People-ը։
Նախօրեին տեղի է ունեցել թագավորական ընթրիք, որը կազմակերպել էին Չարլզ III-ը և Մեծ Բրիտանիայում Իտալիայի դեսպանը։ Ընթրիքին մասնակցել են քաղաքական գործիչներ, ինչպես նաև Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, Հելեն Միրենը և Դոնաթելլա Վերսաչեն։
Վիկտորիան ամուսնացած է Դեյվիդ Բեքհեմի հետ 1997 թվականից։ Նրանք ծանոթացել են ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Նրանց ծանոթությունից մեկ տարի էլ չանցած՝ նրանք հայտարարել էին նշանադրության մասին։
Երգչուհի Ալլա Լևոնյանի որդին զորակոչվել է բանակ։ Երգչուհին ինսթագրամի իր էջում զինվորական համազգեստով որդու հետ լուսանկար է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։
«Խաղաղ երկինք, բարի ծառայություն մեր որդիներին»,- լուսանկարին կից գրել է նա։
«Մեր ընտանիքը 13 տարեկան է»,-ինսթագրամի իր էջում գրել է սիրված ու հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը։
Նա մի քանի ընտանեկան լուսանարներ է հրապարկել ու նշել.
«Իրավիճակները լինում են տարբեր, ուրախ, տխուր , գժական, հանդարտ , լացելու ... փորձել եմ առանձնացնել տարբեր իրավիճակները:
Շնորհավոր մեր օրը»։
Իսպանական լրատվամիջոցները հայտնել են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆրան Գարսիան բաժանվել է ընկերուհուց և սկսել հանդիպել նրա մոր հետ։ sports.ru-ն գրում է, որ լուրերի համաձայն, վերջերս մադրիդցի ձախ պաշտպանի ընկերուհին նրան «բռնացրել է» իր մոր հետ անկողնում։ Այս լուրերի հաստատում չկա, սակայն վերջերս Ֆրան Գարսիայի ընկերուհու հաշիվը դարձել է անձնական։
Այս լուրերը հաստատող որևէ ապացույց չկա, սակայն վերջերս Ֆրան Գարսիայի ընկերուհու հաշիվը դարձել է փակ։ Ֆրանն ու իր ընկերուհի Էստելլան դեռ հետևում են միմյանց, աղջիկը չի ջնջել միասին համբուրվելու և պարելու տեսանյութը։
Այս ամենը կարծես կեղծիք լինի: Բայց մեկնաբանություններում արդեն կատակում են, որ ֆուտբոլիստը «չի ցանկացել իր ընկերուհու համար ամուսին դառնալ, այլ որոշել է դառնալ նրա խորթ հայրը»։ Եվ որ «աղջկա տատիկը պետք է պատրաստ լինի»։
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մոտ աուտիզմ է ախտորոշվել։ Այս մասին ռեփերը խոսել է «The Download» փոդքաստում։
Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, նկատել է աուտիզմի ախտանիշները։ Նրա ուշադրությունը գրավել է այն, որ Ուեսթի պահվածքը չի համընկնում նրա նախկինում ախտորոշված երկբևեռ խանգարման հետ: Կնոջ խնդրանքով ռեփերը դիմել է բժիշկներին և նրա մոտ աուտիզմի սպեկտրի խանգարում է ախտորոշվել։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ռեփերը խոստովանել է, որ ախտորոշումն իրեն թեթևություն է բերել։ Ուեսթի համար իր գործողություններն ավելի պարզ են դարձել։ Ռեփերը նաև խոստովանել է, որ ախտորոշումը փոխվելուն պես դադարեցրել է երկբևեռ խանգարման դեմ դեղեր ընդունելը։
Ուկրաինացի արտիստ Անդրեյ Դանիլկոն, ով հանդես է գալիս Վերկա Սերդուչկա բեմական անունով, կարող է մոբիլիզացվել երկրի Զինված ուժերում (ԶՈՒ), քանի որ նա զորակոչային տարիքի է։ Այս մասին գրում է Shot թելեգրամ ալիքը։
Հաղորդվում է, որ դրա հետ կապված՝ 51-ամյա Դանիլկոյին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Բացառություն կարող են լինել ի պաշտպանություն Կիևի համերգները՝ մշակույթի նախարարության թույլտվությամբ։ Սակայն նման շրջագայության ընթացքում արտիստին պետք է ուղեկցի հատուկ ծառայությունների աշխատակից, ով կապահովի երգչի վերադարձը հայրենիք գործուղումից։
Նշվում է նաև, որ երգչի համերգներից ստացված ողջ հասույթը պետք է ուղարկի Ուկրաինայի նախագահի գրասենյակ։ Այնտեղ կորոշեն, թե գումարի որ մասը վճարեն արտիստին։
Ըստ Shot-ի, Դանիլկոն արդեն մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է այս պայմանները եվրոպական երկրների միջոցառումների ղեկավարներին։
Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը, որ վերջին տարիներին բնակություն հաստատել ԱՄՆ-ում, երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։
Նրա սոցցանցերի էջերը ողողված էին երգչուհիների, դերասանների, մեյքափ արտիստների, հարազատների, ընկերների ու այլոց շնորհավորական խոսքերով, բարեմաղթանքներով, նրա մասին ջերմ խոսքերով։
Անին այսօր ինսթագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ինքը մի քանի մտերիմների հետ նշում է տարեդարձը, երբ ներս է մտնում եղբայրը։ Անիի արձագանքն ուղղակի շոկային է։
«Ու արդյո՞ք կա ավելի երջանիկ մարդ քան ես։
Աստված իմ, շնորհակալ եմ ինձ օրհնելու ու այսքան սիրելու համար։
Էմոցիաներս աննկարագրելի են ...
Իմ միս ու արյուն, իմ հարազատ ախպեր։
P.S. Ծնունդիս ամենամեծ անակնկալը»,-տեսանյութին կից գրել է նա։
Մոդել Քիմ Քարդաշյանը խիստ կանոններ է սահմանել նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Բիանկա Սենսորիի համար, թե ինչպես պետք է շփվի իր երեխաների հետ։ Այս մասին գրում է In Touch Weekly-ն։
Քարդաշյանի շրջապատից ինսայդերի փոխանցմամբ, նա դեմ չէ, որ Քանյե Ուեսթի նոր կինը շփվի իր երեխաների հետ։ Այնուամենայնիվ, մոդելը որոշակի կանոններ է սահմանել Բիանկա Սենսորիի համար, որոնց նա պետք է հետևի։ Աղբյուրի հաղորդմամբ, ռեփերի կնոջն արգելվում է մերկ շրջել երեխաների աչքի առաջ։
«Նա նաև խնդրել է Բիանկային սահմանափակել օգտագործած քաղցրավենիքի քանակը: Նրանք նաև քնի խիստ ժամանակացույց ունեն, Քիմը ցանկանում է, որ նրանք հավատարիմ մնան նույն գրաֆիկին, ինչ տանը», - հայտնել է աղբյուրը։
Ինսայդերը նշել է, որ Բիանկա Սենսորին պետք է վերահսկի, թե Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխաները որքան ժամանակ են ծախսում գաջեթների վրա և ինչ սոցիալական ցանցեր են նրանք օգտագործում։
«Քիմը շատ խիստ է իր երեխաների հետ, և նա չի ցանկանում, որ նրանք մտածեն, որ կարող են անել այն, ինչ ցանկանում են միայն այն պատճառով, որ նրանք իրենց խորթ մայրիկի հետ են»,-Գազետա.ռու-ի հաղորդմամբ, բացատրել է աղբյուրը:
Քիմ Քարդաշյանն ու ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն ։ Աստղերը պաշտոնապես ամուսնալուծվել են 2022 թվականի նոյեմբերին։
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննան նմանակել է Քանյե Ուեսթի կնոջը։ Նա էլ արձակում ու հանում է մուշտակը, սակայն դրա տակ ևս եկ մուշակ է։
«Հայ կանայք գիտեն՝ ինչով պարծենալ»,-հումորային տեսանյութին կից գրել է նա։
Ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝ մոդել և դիզայներ Բյանկա Սենսորին, հեռացվել է 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունից՝ իր չափազանց բաց հագուստի պատճառով։ Daily Mail-ի հաղորդմամբ, նա միջոցառմանը ներկայացել է ամբողջովին թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի։ Ուեսթը ժամանել է սև կոստյումով և սև ակնոցով։
Նշվում է, որ Սենսորին հանել է մորթյա վերարկուն և շրջվել դեպի լուսանկարիչները՝ ցույց տալու մերկ կուրծքն ու ներքնազգեստի բացակայությունը։
dailymail.co.uk-ի հաղորդմամբ, զույգին խնդրել են լքել միջոցառումը «անկոչ» լինելու պատճառով և ոստիկանների ուղեկցությամբ դուրս գալ իրենց «խելագար հնարքից» հետո: Այնուամենայնիվ, մեկ այլ աղբյուր փոխանցել է, որ նրանք «իրենց կամքով հեռացել են», և ճիշտ պատմությունը մնում է անհասկանալի: