Օրվա մամուլ 09:13 11/07/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Որոշ պաշտոնյաների սխալների վրա շարունակ աչք է փակվում. ԿԳՄՍ նախարարի խորհրդականը վարձատրվում է նաև ԱԱԾ-ից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Որ պետական համակարգում վաղուց չեն գործում պետության կողմից ընդունված օրենքները, նորություն չէ, բայց, որ դրանք հայտնաբերելու կամ կանխարգելելու գործառույթն ամբողջությամբ վերապահվել է մամուլին, մտահոգիչ է։

Այսպիսով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 5 խորհրդականներից Նարեկ Արաքսման-Մանուկյանը թերևս ամենաազդեցիկն է` հաշվի առնելով նրա առաջատար դիրքը։ Եվ ահա, սույն խորհրդականը, համաձայն իր ստացած եկամուտների, վարձատրվում է նաև ԱԱԾ-ից։ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նախարարությունից ստանում է տարեկան 6 մլն 250 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից որպես աշխատանքի վարձատրություն ստանում է 2 մլն 139 հազար դրամ։

Ինչպես է 2 պետական հիմնարկում միաժամանակ աշխատում Նարեկ Արաքսման-Մանուկյանը` դժվար է պատկերացնել, քանզի դա ոչ միայն օրենքն է արգելում, այլև տարածությունը և ժամանակը։

Նարեկ Արաքսման-Մանուկյանի անունը հանրությանը հայտնի դարձավ լրագրողի` ԱԱԾ-ում հավաքագրելու փաստից հետո։ Հիշեցնենք, որ 2014-ին Հրայր Մանուկյանի կողմից տարածվեց մի ձայնագրություն, որից պարզ էր դառնում, որ ԱԱԾ աշխատակիցը պահանջում է լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանից աշխատել ԱԱԾ-ի համար` սպառնալով, որ առաջարկը մերժելը կարող է ունենալ «հետևանքներ»:

«Ո՞նց ես պատկերացնում` պետությանը «չէ» ասողը հետո այդ պետության մեջ ի՞նչ է անելու, ո՞նց է ապրելու»,- հարցրել էր ԱԱԾ-ականը Մանուկյանին՝ հայտնելով, որ վերջինս վաղուց է եղել իրենց տեսադաշտում։

ԱԱԾ-ականը նաև ակնարկել էր, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում՝ «հետևանքներն» իրենց վրա կարող են զգալ նաև Մանուկյանի հարազատները։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մանրամասներ իմանալ, թե ինչպես է նախարարի խորհրդականը, բացի ԿԳՄՍՆ-ից, աշխատանքի վարձատրություն ստացել նաև ԱԱԾ-ից։ Նախարարությունից հորդորեցին լիարժեք պատասխանի համար հարցում ուղարկել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձանաժողովը նկատել է այս անհամատեղելիությունը, թե ոչ` չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ որոշ պաշտոնյաների սխալների վրա շարունակ աչք է փակվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
«Նոան» զիջեց «Ռապիդ»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» Վիեննայում հյուրընկալվեց ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) տեսաբանները չեն էլ թաքցնում, որ կրոնի ու...
Աղբյուր` Panorama.am
22:12
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:04
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը նշանակվել է  Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է «Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
21:37
Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է Արփա գետում
Հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից
ՀՀ առաջին նախագահի գրասենյակից հայտնում են. «Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
20:51
«Սրբազան պայքար»-ը վաղը նախագահական կգնա
 «Սրբազան պայքար»-ը  տելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:44
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է․ «Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները...
Աղբյուր` Panorama.am
20:29
Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Սահմանադրությունից Հռչակագրին հղման հեռացումը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանությունն իրեն վերարտադրելու համար ձգտում է հնարավոր բոլոր զիջումների գնով Ադրբեջանից կորզել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հստակ պահանջներ կան և յոթ օր ժամկետ․ անհետ կորած և գերեվարված տղաների ծնողները քայլերթ են իրականացրել
2020թ․-ի պատերազմից հետո անհետ կորած, գերեվարված, բռնի առևանգված տղաների ճակատագիրն անհապաղ լուծելու խնդիր է դրված։  Այս մասին այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․ «Հորդառատ վերջին անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցը հոսանքազրկվել էր՝ (դասերի ընթացքում),...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Իլոն Մասկն աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել երեխային 9 ամիս
Smart Tech-ը X-ի էջում գրում է․ «Այսպիսով, Իլոն Մասկը ներկայումս աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել ձեր երեխային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Բնակարանների առուվաճառքով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
18:50
ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջհաշվի չառնել Եվրախորհրդարանի կարծիքը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների
Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակումից հետո ամբողջ երկրով մեկ ուժեղացվել են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լուսացույցի աշխատանքի փոփոխություն՝ Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
17:58
McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը
ԱՄՆ որոշ նահանգներում McDonald's-ի ցանցում թունավորման դեպքերը կարող են կապված լինել բուրգերներում օգտագործվող սոխի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ըգիշերային միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝...
Աղբյուր` Panorama.am
17:33
50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50...
Աղբյուր` Panorama.am
17:29
Հոլանդին գրավում է «Ռեալ» տեղափոխվելու գաղափարը
Մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողով
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
Այսօր Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ
Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1.5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալ նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները
14:14 24/10/2024

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}