Անջեյ Կասպրչիկ. Հարցազրույցի որոշ դրվագներ կարող են այլ կերպ ընկալվել
ԵԱՀԿ գործող նախագահողի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի` օրերս շրջանառված հարցազրույցի առանձին դրվագներ` թարգմանչական անճշտությունների հետևանքով կարող են սխալ ընկալումների տեղիք տալ: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց Անջեյ Կասպրչիկը:
Ի պատասխան մեր խնդրանքի` մեկնաբանել այն իրողությունը, որ լինելով բավականին տեղեկացված մարդ, հարցազրույցում առկա իր առանձին արտահայտություններ տարբեր մեկնաբանությունների են ենթարկվում, ԵԱՀԿ նախագահողի ներկայացուցիչը մասնավորապես ասաց. «Նախ` դա ոչ թե հարցազրույց էր, այլ փորձագետների հետ քննարկում, որը ես երեք ամիս առաջ եմ վարել: Հրապարակված տեքստում առանձին արտահայտություններ կոնտեքստից կտրված են, բացի այդ` մի շարք թարգմանչական անճշտություններ կային: Արդյունքում առանձին դրվագներ կարող են ընկալվել ոչ այնպես, ինչպես ես եմ ասել: Այնպես որ, մեկնաբանություններն ավելորդ են»:
Նշենք, որ լեհական "Nowa Europa Wschodnia" («Նոր Արևելյան Եվրոպա») ամսագիրը դիվանագետի հետ հարցազրույցը հրապարակել էր հունիսի 7-ին, որից հետո այն արտատպվել է ռուսական Regnum կայքում, այնուհետև բազմաթիվ այլ լրատվամիջոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը