Թ.Պողոսյան. Հարկ չկա համեմատելու Ղարաբաղյան հիմնախնդիրը այլ հակամարտությունների հետ
«Հարկ չկա որ մենք համեմատենք Ղարաբաղյան հիմնախնդիրն այլ հակամարտություների հետ»: Facebook-յան իր էջում գրառել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Նրա համոզմամբ` Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է միջազգային հիմնարար սկզբունքներին հավատարիմ և Խորհրդային Միության սահմանադրության տառին համապատասխան միութենական հանրապեությունների պես դուրս է եկել այդ միության կազմից, ինչի իրավունքն ամբողջովին ուներ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումն ու կայացումն ունի անբեկանելի և ամուր իրավական հիմքեր, և մեր ժողովուրդը ստիպված է եղել նաև արյամբ պաշտպանել սեփական հողի վրա սեփական հայրենիքը կառուցելու իրավունքը:
Ես չեմ համարում, որ մենք պետք է հիմա փորձեր անենք համեմատել Ղրիմն ու Արցախը: Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի հետամուտ լինել մեր երկրի հզորացմանը և մեր շահերը կյանքի կոչելուն: Արցախն ամեն օր շարունակում է կառուցել ամուր երկիր, և ապրելով ու զարգանալով է ապացուցում ապրելու ու զարգանալու իր իրավունքը»,- մասնավորապես գրառել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր