Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի անկախությունը
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը պատմական քվեարկություն է անցկացրել, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Խոսքը AJR 32 օրինագծի մասին է, որը մայիսի 5-ին հավանության էր արժանացել խորհրդարանի կանոնադրական հանձնաժողովի կողմից: Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը՝ նշելով, թե որոշումը պատմական է ԱՄՆ ամենամեծ նահանգի համար:
Խորհրդարանի քվեարկության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն, որում ողջունվում է օրենդիրների որոշումը, այն դիտարկելով ոչ միայն ամերիկահայ համայնքի քրտնաջան աշխատանքի արդյունք, այլև նահանգի հանրային ներկայացուցիչների՝ ժողովուրդների ինքնորոշման, այս դեպքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի բարձր իրազեկության վկայություն:
«Այս քվերակությունը գալիս է ամրապնդելու հայ ժողովրդի արդարացի նկրտումները և ընդգծում է ԼՂՀ ժողովրդի պայքարի կարևորությունը սեփական ճակատագիրը որոշելու ու կառավարման ժողովրդավարական նորմեր հիմնելու հարցում՝ ի հեճուկս խորը թշնամանքի ու իրենց գոյությանն ուղղված ամենօրյա սպառնալիքների», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայկական համայնքի ներկայացուցիչները երախտագիտություն են հայտնում նախաձեռնությանը կողմ քվեարկած բոլոր օրենսդիրներին և առանձնահատուկ ընդգծում Մայք Գաթոնի, Ադրին Նազարյանին, Խաչո Աչաջյանի, և խորհրդարանի նախագահ Ջոն Չերեզի առաջնորդությունը նախաձեռնությունն առաջ տանելու հարցում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի Օրենսդրական խորհուրդը, Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը, Մեյն նահանգի օրենսդիր մարմինը, ԱՄՆ Լուիզիանա նահանգը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը և Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը:
Նախորդիվ՝
Շիֆը կոչ է արել Կալիֆորնիայի Ասամբլեային անհապաղ ընդունել ԼՂ անկախության ճանաչման բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը