Ադրբեջանի ազգային հերոսը

2014թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Պետրոսյանն անսթափ վիճակում հատել էր սահմանը ու հայտնվել սահմանակից ադրբեջանական գյուղում, որտեղ պատանդառվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից:

Հաջորդ օրն արդեն համացանցում տարածվեց մի տեսագրություն, որում ցուցադրվում էին ինքնաձիգեր, նռնականետեր և այլ զենքեր, որ իբր ադրբեջանական զինվորականները վերցրել էին հայ դիվերսանտներից, որոնցից 3-ին թե 4-ին վնասազերծել էին, այսինքն՝ սպանել, իսկ մեկին էլ գերեվարել:

Եվ ահա երկու հաղթահասակ, դիմակավորված ադրբեջանցի զինվորականներ մեքենայից իջեցնում են մահու չափ վախեցած, սարսափահար աչքերով Կարեն Պետրոսյանին: Հաջորդ կադրերը ցույց են տալիս ծնկի բերած Կարենին հարցաքննվելիս գեներալ-լեյտենանտի ուսադիրներով ինչ-որ զինվորականի կողմից:

Միանգամից զգում ես, որ Կարենին «մեծ պատիվ» է արվել, նրան խրոխտաբար, կասեի «հերոսաբար» հարցեր է տալիս ինքը՝ Ադրբեջանի ազգային հերոս, Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Թելման օղլի Աքպերովը:

Նայում ես ու միանգամից զգում, որ դիմացինդ «հերոս» է: Էլ ուրիշ ո՞վ կարող էր հղանալ այդ «հանճարեղ» միտքը՝ խեղճ ու կրակ, անսթափ վիճակում ադրբեջանական գյուղում հայտնված հայ երիտասարդին հագցնել զինվորական կոշիկներ, շապիկի վրայից զինվորական բաճկոն և ներկայացնել իբրև հայ դիվերսանտ ու հարցնել.
- Ի՞նչ եք ուզում ադրբեջանցիներից:

Ո՞վ, Կարեն Պետրոսյանը՞, թեյ և ծխախոտ է ուզում, ինչպես դա երևում է ադրբեջանցի լրագրողների (ի դեպ փառք ու պատիվ նրանց) նկարահանած տեսանյութում: Եթե հարցը, ի դեմս Կարենի, ուղղված է հայերիս, ապա՝ ուզում ենք ադրբեջանցիներն էլ, հայերն էլ հանգիստ ապրեն, որ սահմանամերձ, թե հայկական, թե ադրբեջանական բնակավայրերի բնակիչները նախկինի պես հարևանություն անեն, առանց վախի քնեն ու արթնանան, մշակեն իրենց այգիները, արածեցնեն իրենց անասունները, բարիք ստեղծեն ու չատեն միմյանց...:

Այժմ ես եմ ուզում հարցնել «քաջ հերոս» Ռովշան Աքպերովին. բա ի՞նքն ինչ է ուզում ադրբեջանցիներից, երբ իր ծննդյան օրվա նախօրյակին հրամայում է զինվորներին գնալ, հարձակվել հայկական դիրքերի վրա, հայ զինվորներ սպանել, առանց մտածելու, որ հայերն էլ կարող են սպանել ադրբեջանցի զինվորներին: Այդպես եղավ 2012թ., երբ նրա հրամանով հայկական դիրքերի թիկունք ներթափանցելու և դիվերսիա կատարելու փորձի ժամանակ հայ զինվորներ զոհվեցին:

Հայկական կողմի պատասխանը չուշացավ, ոչնչացվեց ադրբեջանական մեկ դիրքի ամբողջ անձնակազմը և այլ դիրքերից առանձին զինվորներ, մի քանի անգամ ավելի, քան հայկական կողմի կորուստները: Ցանկանում եմ հատուկ նշել, որ ադրբեջանցի զինվորների մահվան իրական հանգամանքները թաքցվել են ադրբեջանական հասարակությունից: Թե հայ, թե ադրբեջանցի զոհված զինվորների մահը ծանրացած է Աքպերովի խղճին, եթե իհարկե նա դրանից ունի: Նրա անմիտ, սնապարծ ու փառասեր հոգու ցանկություններին հագուրդ տալու համար արձակած հրամանների պատճառով զոհվում են և, ավաղ, դեռ կզոհվեն անմեղ երիտասարդներ, քանի դեռ պաշտոնավարում է նա՝ Հեյդար Ալիևի թեթև ձեռքով հերոսի կոչում ստացած Ռովշան Աքպերովը, նա, որ Կիևում ուսանելիս 2001թ. սպանել է ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևին և մնացել անպատիժ (ըստ «Թուրան» գործակալության), նա, որ ուղղակի մեղավոր է մի քանի տասնյակ ադրբեջանցի և մի քանի հայ զինվորների մահվան համար, նա, որ մեղավոր է իր հրամանով գնդակոծվող հայկական գյուղերի և ի պատասխան դրա ադրբեջանական գյուղերի գնդակոծման համար, նա, որ սպանել տվեց ադրբեջանցիների դեմ ոչ մի հանցանք չգործած հայ գյուղացուն՝ Կարեն Պետրոսյանին:

Ես հասկանում եմ, որ մեծ է «անվախ հերոս» Աքպերովի ցանկությունը հավասարության նշան դնել վերջինիս և Քարվաճառ ներթափանցած 3 ադրբեջանցիների միջև, որոնք տանջել ու դաժանաբար սպանել էին 16-ամյա հայ պատանուն, ՊԲ զինված ուժերի մայորի և ծանր վիրավորել հայ կնոջը:

Այս ամենը գրում է մի հայ մարդ, որ ժամանակին հարևանություն և բարեկամություն է արել հարևան ադրբեջանցիների հետ, ում սիրտը ցավում է, երբ ճիվաղների փառասիրական, անմիտ, հիվանդագին ցանկությունների պատճառով զոհվում ու սպանվում են մարդիկ, անկախ նրանից, թե, որ ազգին են պատկանում, կամ վախից ու անապահովության զգացումից ստիպված լքում են իրենց տներն ու բնակավայրերը:

Այս ամենից կարելի է եզրակացնել. գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը անմարդկային, վայրագ վարքով, չհավասարակշռված ու անմիտ գործողություններով իր հրամանատարության ներքո գտնվող զինծառայողների անիմաստ ու չարդարացված կորուստների պատճառ է դառնում, վտանգում է սահմանամերձ ադրբեջանական և հայկական բնակավայրերի բնակիչների կյանքը, ատելություն սերմանում երկու հարևան ժողովուրդների միջև, որոնք Աստծո կամոք դատապարտված են կողք-կողքի ապրելու:

Նա էապես ստվերում է Ադրբեջանի ժողովրդի հեղինակությունը, ի հակադրություն այն գյուղացիների, ովքեր, ինչպես տեսնում ենք համացանցում տեղադրված տեսանյութից, ընդդիմանում էին Կ. Պետրոսյանի կալանմանը և, պատասխանելով լրագրողների հարցերին, ճշմարտությունն էին ասում. որ չինարեցի հայն անզեն է և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Նաև այս պատճառով են պաշտոնից հանել այդ շրջանի ոստիկանապետին, ևս մի ադրբեջանցի մարդ հետապնդվեց այն բանի համար, որ մարդկային հատկանիշներ ունի:
Այսօր յուրաքանչյուր հայ պատրաստ է ընդունել և հյուրընկալել բարի նպատակներով իրենց մոտ եկած ադրբեջանցիներին, սակայն ոչ թե լրտեսության կամ դիվերսիայի նպատակով գաղտագողի մեր տարածքներ ներթափանցած զինյալների, որոնք գողանում են գյուղացիների անասունները, դաժանաբար սպանում անչափահասներին ու անզեն մարդկանց:

Էդգար Խաչատրյան, քաղաքագետ

Panorama.am-ը  տեղեկացնում է, որ խմբագրության  կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}