Քաղաքական 18:13 29/09/2014

«Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ ՄԽ-ից. պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»

Քիչ առաջ Ստրասբուրգում` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում քվեարկության է դրվել ԵԽԽՎ ադրբեջանական լոբբիի կողմից ներկայացված՝«Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձևի որոշման նախագիծը։

Այն ներկայացվել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովի և հունական պատվիրակության անդամ, Իլհամ Ալիևի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսի կողմից։ Հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անընդունելի է համարել ներկայացված նախաձեռնությունը՝   կոչ անելով ԵԽԽՎ-ին մնալ իր մանդատի շրջանակներում ու չանել քայլել, որոնք վնասելու են բանակցային գործընթացին ու էլ ավելի են սրելու կողմերի միջեւ առկա անվստահությունը։ Ն.Զոհրաբյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Ես ցանկանում եմ անդրադառնալ Բյուրոյի և մշտական կոմիտեի հաշվետվության այն հատվածին, որը վերաբերում է Հանձնաժողովներին փոխանցվող տեքստերին: Ուզում եմ անդրադառնալ Սուլեյմանովի և Բակոյանիսի կողմից ներկայացված բանաձևերի առաջարկություններին տրված Բյուրոյի երաշխավորություններին։
Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու են մեր գործընկերները նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Նրանց, որ նույնն է՝ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափին զուգահեռ մի նոր գործընթաց սկսել` ահա այս ռազմավարությունն է որդեգրել Ադրբեջանը։

Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ գործող ձևաչափից: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Բավական է միայն լսել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ, հակահայ ելույթները, կամ պարզապես հետևել այդ երկրի ռազմական բյուջեի աճի դինամիկային և ձեռք բերվող զինատեսակներին՝ խախտելով սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմներն ու պարտավորությունները, հասկանալու համար այդ երկրի իրական նպատակները։

Հասկանալի է, որ նմանօրինակ նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է մեր Վեհաժողովի ուշադրությունը շեղել իր երկրում քաղաքական բանտարկյալների թվի աճից եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներից: Փաստորեն, երկիր, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության երաշխավորը հանդիսացող այս կազմակերպությունը, հեղինակազրկեց այն՝ կազմակերպության արժեքների ու սկզբունքների հանդեպ իր բացահայտ արհամարհանքով:
Նմանաիտպ նախաձեռնությունները ուղղակիորեն վնասելու են վերջին սահմանային լարվածությունից հետո հաստատված անչափ փխրուն կայունությունը։

Ուզում եմ հավատալ, որ նրանք, ովքեր ստորագրել են Սուլեյմանովի և Բակոյանիսի բանաձևերի առաջարկությունների տակ, դա արել են՝ չնկատելով, որ մեծապես վնասելու են բանակցային գործընթացին։ Եկեք հիշենք, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ նույն հարցի վերաբերյալ 2005թ. բանաձևը: Պատասխանեմ՝ ոգեւորվելով դրանից՝ Ադրբեջանը էլ ավելի ուժգնացրեց իր հայատյաց հռետորաբանությունը, հրաժարվեց կարգավորման ձեռք բերված հիմնարար սկզբունքներից, մերժեց Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փոխվստահության բոլոր միջոցառումները՝ շփման գծում ավելացնելով հրադադարի խախտման դեպքերն ու մահվան ելքով սադրանքները: Այդ բանաձևի արդյունքում ԵԽԽՎ-ում երկու պատվիրակությունների միջև փոխվստահությունը հավասարվեց զրոյի: Ցավոք, սա է նման նախաձեռնությունների արդյունքը:

Մեր կազմակերպությունը հստակ մանդատ ունի՝ ջանքեր գործադրել եվրոպական տարածքում պաշտպանելու մարդու իրավունքն ու ժողովրդավարությունը։ Եվ եթե բոլորիս ցանկությունն է հասնել այս նպատակին, ապա կոչ եմ անում դրսևորել զգոնություն, խոհեմություն ու պատասխանատվություն, երբ հարցը վերաբերում է մեր տարածաշրջանի փխրուն կայունությանը, այդտեղ բնակվող ժողովուրդների անվտանգությանը և ապագային»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}