Հովհաննես Սահակյան. 131 պատգամավորն էլ պետք է համագործակցի ՄԻՊ-ի հետ (տեսանյութ)
«Առաջարկում եմ Ձեզ` Ձեր ցանկությամբ ընտրել հինգ առաջարկություն և ես որպես Հանրապետական խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կաջակցեմ Ձեզ այդ խնդիրների լուծմանը»,- ԱԺ նիստում ՄԻՊ 2013թ. զեկույցի քննարկումների ժամանակ դիմելով ՄԻՊ Կարեն Ադրեասյանին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ ՄԻՊ-ն իր զեկույցում 200 առաջարկություն է արել:
Հ. Սահակյանը նշեց, որ իր պատկերացմամբ 131 պատգամավորն էլ պետք է համագործակցի Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Նա նաև ասաց, որ արդեն նամակով դիմել է մի քանի գերատեսչությունների: Ստացել է Հատուկ քննչական ծառայության պատասխանը. «Զեկույցի համաձայն 2013 թվականին պաշտոնյաների կողմից անձանց բռնության ենթարկելու 87 դեպքից 2-ով ծառայության կողմից քրեական գործ է հարուցվել: Ենթադրություն եք արել, որ գործերը քննվում են մակերեսորեն: Իմ հարցմանը պատասխանել են, որ 2013 թվականին խոշտագումների վերաբերյալ Հատուկ քննրական ծառայությունը վարույթ է ընդունել 19 քրեական գործ:
Ես խոստանում եմ, որ մյուս նամակներիս պատասխանները ստանալու դեպքում հրապարակելու եմ այդ ինֆորմացին»: