Ֆրանսուա Օլանդը կասեցրել է «Միստրալ» ռազմանավերը Ռուսաստանին փոխանցելու գործարքը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի Դաշնությանը «Միստրալ» ուղղաթիռակիրների փոխանցման գործարքը: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին ասված է Ելիսյան պալատի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն, գործարքի կասեցման պատճառն Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրավիճակն է: Այս առնչությամբ նախագահը անհրաժեշտ է համարել հետաձգել Ռուսաստանին ռազմանավը փոխանցելու հայտի քննարկման ժամկետը՝ մինչ նոր հանձանարականի ի հայտ գալը»,- ասված է Ելիսյան պալատի կոմյունիկեում:
«Հանրապետության նախագահը կարծում է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում առկա իրավիճակ թույլ չի տալիս իրագործելու «Միստրալ» տեսակի առաջին ուղղաթիռակրի փոխանցումը ռուսական կողմին», - ասված է հայտարարության մեջ:
Նշենք, «Վլադիվոստոկ» անվամբ «Միստրալ» տեսակի հրամանատարա-դեսանտային ուղղաթիռակիրը, համաձայն պայմանագրի, ռուսական կողմին էր փոխանցվելու դեռևս նոյեմբերի 14-ի: Գործարքին իրականացմանն ընդդիմանում էին Միացյալ Նահագներն ու եվրոպական մի շարք երկրներ, այն պայմանավորելով Ուկրաինայում հակամարտության թուլացման անհրաժեշտության հետ:
«Միստրալ» տեսակի երկու ռազմանավերի ձեռքբերման գործարքը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային հրամանատարության և ֆրանսիական կողմից միջև կնքվել էր դեռևս 2011 թ-ին: Գործարքի արժեքը կազմում է շուրջ 1,12 միլիարդ եվրո: