Շ. Քոչարյան. Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը
«Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։
Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների»,-ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով News.am տեղեկատվական կայքի հարցին, թե Ամանորից սկսած Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետևանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում, ի՞նչ շարժառիթներով է դա արվում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին։ Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար»,-ասել է Շ. Քոչարյանը։
Նախորդող հրապարակումներ՝
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը». Հովհաննսիյան
ՊՆ մամուլի խոսնակը խնդրում է զերծ մնալ սադրիչ ապատեղեկատվություններից
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր