Աշխարհում 16:03 24/01/2015

The Guardian. Հայերը ցանկանում են որ 1915-ի կոտորածը հանցագործություն ճանաչվի

Բրիտանացի հայտնի փաստաբան, գիտնական, բրիտանական Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր Ջեոֆրի Ռոբերթսոնը բրիտանական The Guardian-ում հրապարակել է հոդված՝ հայերի ցեղասպանության վերաբերյալ։ Ջեոֆրի Ռոբերթսոնը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնելու է Հայաստանը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի լսումը տեղի կունենա հունվարի 28-ին։ 2014թ․-ին լույս տեսավ Ռոբերթոնի գիրքը «Անհանգստացնող ցեղասպանություն․ո՞վ է հիմա հիշում հայերին»։


Հոդվածը վերնագրված է «Հայերը ցանկանում են ճանաչում, որ 1915-ի կոտորածը հանցագործություն էր»։

«Լեհաստան ներխուժելուց առաջ Ադոլֆ Հիտլերը կոչ արեց իր գեներալներին ցույց չտալ գթասրտություն ժողովրդի նկատմամբ․ նա գիտեր, որ չի լինի ոչ մի հաշվեհարդար, քանի որ «ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի ոչնչացման մասին»։ Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, հայ ժողովրդի ավելի քան կեսի ոչնչացման հիշատակումը կարևոր է, քան երբևէ։

Երիտթուրքերը, ովքեր ղեկավարում էին Օսմանյան կառավարությունը, կոտորել են տղամարդկանց, իսկ կանանց, երեխաներին ու ծերերին մահվան երթերում սպանել՝ այն անապատներում, որոնք այժմ վերահսկվում են «Իսլամական պետության» կողմից։

Նրանք մահացան ճանապարհին հարյուր հազարներով՝ սովից կամ հարձակումներից, վերապրածներից շատերն էլ մահացան համակենտրոնացման ճամբարներում՝ տիֆից։ Կառավարությունը հանձնարարեց այս բռնի տեղահանումը 1915թ․-ին և այնուհետև ընդունեց օրենքներ, որոնցով բռնագրավվեցին նրանց հողերը, տները, եկեղեցիները՝ այն պատրվակով, թե այդ ամենը «լքված է»։

Ավելի քան 1 մլն հայերի կոտորածը 2015թ․-ին հռչակվեց որպես «հանցագործություն մարդկության դեմ» Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից, և այս դաշնակիցները պաշտոնապես խոստացան պատժել այն բանի համար, ինչը ԱՄՆ-ն պատերազմի վերջում նկարագրեց որպես «ոճրագործություն»։ Սակայն Սևրի պայմանագիրը, որով նախատեսված էր պատժել երիտթուրքերին այս «ոճրագործության», այժմ` «ցեղասպանության» համար, երբեք չիրականացվեց։

Ժամանակակից Թուրքիան, ըստ տեղեկությունների, ֆինանսավորում է զանգվածային ցեղասպանության ժխտման արշավ` պնդելով, որ մահվան երթերը միայն «տեղափոխություն» էին՝ ռազմական անհրաժեշտությամբ, և որ ջարդերը եղել են որոշ «սանձարձակ» պաշտոնյաների ձեռքի գործեր։

Այսօր Թուրքիայում կարելի է հայտնվել բանտում (ոմանք արդեն հայտնվել են) եթե հաստատել, որ 1915թ․-ին եղել է ցեղասպանություն։ Սա համարվում է «թրքությունը վիրավորելու» հանցագործություն՝ քրեական օրենսգրքի 301 բաժնի համաձայն։

Սրան հակառակ, Եվրոպական որոշ երկրներում հայերի ցեղասպանությունը ժխտելն է համարվում հանցագործություն։ Շատ ժողովրդավարական երկրների խորհրդարաններ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Հունաստան և Կանադա, օրինակ հստակ ճանաչում են այն, ինչպես ճանաչում են նաև ԱՄՆ-ի 43 նահանգները։

Խնդիրն այն է, որ Թուրքիան, «նյարդայնորեն» է վերաբերվում հարցին, սպառնում է վրեժխնդրությամբ և դա շատ կարևոր է նաև աշխարհաքաղաքական առումով. Սպառնում է փակել իր օդանավակայանները ՆԱՏՕ-ի համար, սահմանները՝ փախստականների համար։
Բարաք Օբաման էլ , ով 2008թ․-ին դատապարտել էր հայերի ցեղասպանությունը և խոստացել դա անել, երբ ընտրվի նախագահ, չի հանդգնում արտասանել «Ց» տառը։ Փոխարենը, նա այն անվանեց «Մեծ եղեռն» և պնդեց, որ իր կարծիքը չի փոխվել։ Թեև պետք է Google-ով փնտրել նրա 2008թ․-ի ընտրարշավի ելույթը և բացահայտել, որ նրա կարծիքն այն էր, որ եղել է ցեղասպանություն։

Ինչ վերաբերում է Բրիտանիային, պատմությունն էլ ավելի տարօրինակ է. ոչ մի ազգ 1915թ․-ին չի եղել առավել վճռական քան այս երկիրը, բացահայտելու և պատժելու այն, ինչն անվանվում էր «մարդկության դեմ հանցագործություն»։

Առնոլդ Թոյնբիի «Կապույտ գրքում» հավաքագրված սպանությունների փաստերը հրատարակվեցին կառավարության կողմից : Ուինսթոն Չերչիլը դատապարտեց «հայերի տխրահռչակ համընդհանուր կոտորածը և արտաքսումը․․․ մեկ վարչական Հոլոքոստով»։

Սակայն, վերջին տարիներին Բրիտանիայի ԱԳՆ-ն նախարարներին ներկայացրել է, որ այս իրադարձությունները եղել են «ողբերգություն», բայց պետք է ժխտել ցեղասպանությունը, քանի որ «ապացույցները բավականաչափ միանշանակ չեն»։

Նախարարներին նաև խորհուրդ էր տրվել խուսափել հայոց ցեղասպանության որևէ հիշատակման մասնակցելուց, ինչպես նաև խուսափել այդ մասին հիշատակել Հոլոքոստի օրվա ուղերձներում:

Այժմ արդեն Բրիտանիայի ԱԳՆ-ն ասում է, որ կառավարությունները չեն, որ պետք է որոշեն այդ «բարդ իրավական հարցը»։ Այսինքն` գիծը ցեղասպանության խաբեությունից տեղափոխվել է ցեղասպանությունից խուսափում։
Նախորդ տարի անգամ խոսակցություններ կային, որ ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության թանգարանին տալիս է Ազգային արխիվի որոշ փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք հաստատում են օսմանյան վայրագություները։ Սակայն, սա մերժվեց, քանի որ թուրքերը կկատաղեին։
ԱԳՆ-ի փաստաթղթերում սակայն վերջերս նշվել է «առավել ակտիվ մասնակցություն» ցուցաբերել 100-ամյակի միջոցառումներին։
Կառավարության կողմից պատմական ճշմարտությունն ընդունելու իրական փորձություն կլինի այն, երբ ավագ նախարար, կամ որևէ նախարար կուղարկվի Երևան` ապրիլի 24-ին մասնակցելու ցեղասպանության հիշատակմանը։

Նախարարները ներկա պիտի լինեն Գալիպոլի ճակատամարտի միջոցառմանը և բավական հեշտ կլինի նրանց համար գալ այնտեղ Երևանից, եթե վստահ լինեն, որ Թուրքիան չի մերժի նրանց մուտքը։

Երբեք չի կարող լինել ցեղասպանությունների հիմնավորում։ Սա հասկացել էր լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինը, ով անխոնջ կերպով աշխատել է, որպեսզի հայերի կոտորածը ճանաչվի որպես միջազգային հանցագործություն։

Այդ ամենն, իհարկե, եղել է 1 դար առաջ և հարց է առաջանում`արդյո՞ք դեռ կարևոր է։ Մեկ դարը մեկ կենդանի հիշողության մեջ է։ Նախորդ տարի ցեղասպանությունը վերապրած 103-ամյա կինը թեյ էր խմում Օբամայի և աշխարհում ամենահայտնի հայի ժառանգի հետ (Քիմ Քարդաշյան)։

Հոգու վերքերն ու հոգեբանական տրավմաները վերապրածների երեխաների և թոռների համար ողջ սփյուռքումչեն բուժվի՝ մինչև Թուրքիան ճանաչի հանցագործությունը և ներողություն խնդրի։

Միջազգային իրավուքը կարող է որոշակի աջակցություն ցուցաբերել․կան 1915թ․-ին բռնագրավված ակտիվներ, որ կարող են դեռևս ուսումնասիրվել, շատ ավերված եկեղեցիներ, որ կարող են վերականգնվել և վերադարձվել։

Հայերը ցանկանում են արևելյան Թուրքիայում իրենց պատմական հողերի վերականգում, նրանք ցանկանում են չափազանց շատ։ Չնայած` ես առաջարկել եմ, որ փառահեղ Արարատ լեռը վերադարձվի Թուրքիայի կողմից՝ որպես հաշտեցման ակտ։
Սակայն, նրանք առավել շատ են ցանկանում այն, ինչ պարզորեն իրավունք ունեն ցանկանալու․ ճանաչում Թուրքիայի կողմից:

Մարդկության դեմ հանցագործություն. ինչպես ասել է Բրիտանիան 1915թ․-ին, 2015թ․-ին պետք է կրկնի»։

Թարգմանությունը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}