Պատգամավոր «Նովոյի» որդին, գործող քաղաքապետը և ևս 4 թեկնածու կպայքարեն Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար
Մարտի 15-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կայանալու է քաղաքապետի ընտրություններ: Առաջադրումների ժամկետն արդեն ավարտվել է: Թեկնածությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացել է 6 հոգի: Panorama.am-ին տեղեկացրեց Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը:
Նա նշեց, որ բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվել են:
Թեկնածուններն են՝ Ռուբեն Խլղաթյան (ՀՀԿ, գործող քաղաքապետ), Էդվարդ Վարդումյան (անկուսակցական), Մելիք Բաղդասարյան (ՀՀԿ), Արտակ Նահապետի Գևորգյան (չի աշխատում, անկուսակցական), Մանուկ Սիմոնյան (ՀՀԿ), Նվեր Պետրոսյան (ՀՀԿ):
Նախորդող հրապարակում՝
Արմավիրի գործող քաղաքապետը ցանկանում է չորրորդ անգամ ընտրվել