ՀԱԿ-ը երկու ամսով դադարեցնում է հանրահավաքները. Լ. Տեր-Պետրոսյան
Հայ ազգային կոնգրեսը երկու ամիս հանրահավաքներ չի անցակացնելու, որպեսզի չխոչընդոտի Հայոց ցեղասպանության 100-ամյանկին նվիրված միջոցառումները: Այսօր Ազատության հրապարակում մարտիմեկյան 7-րդ տարելիցին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց Մարտի մեկն այսուհետ հռչակել հիշատակի և բողոքի օր, ինչին հավաքվածները կողմ արտահայտվեցին:
«Հասկանալի է, որ հանցագոծությունները չեն բացահայտվելու, բայց դա չի նշանակում, որ հասարկությունը և քաղաքական ուժերը պետք է հիասթափվեն և ոչինչ չանեն: Քանզի մոռանալ՝ նշանակում է ներել, իսկ մոռացված՝ ներված ոճրագործությունները՝ նշանակում է ծնել նոր հանցագործություններ»,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանի ելույթին հետևեց հանրահավաքի մասնակիցների երթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան