Քաղաքական 19:57 25/03/2015

Համատեղ հռչակագիրը՝ որպես հայ-չինական հետագա համագործակցության հիմք և ուղենիշ. Նարեկ Մինասյան

Panorama.am-ի հարցազրույցը «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ:

 - Նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պետական այցի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր: Ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա:
- Նախևառաջ անհրաժեշտ է նշել, որ հայ-չինական հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցվել դեռ 2010թ-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած աշխատանքային այցի արդյունքում: Այս այցը ևս բավական խոստումնալից է, և ընդունված հռչակագիրն արդեն իսկ վկայում է, որ ստեղծվում են հիմքեր հետագա առավել սերտ և համապարփակ համագործակցության համար: Փաստաթղթում ամրագրված համագործակցության ոլորտներն իրոք բավական կարևոր են՝ հաշվի առնելով Չինաստանի տնտեսական պոտենցիալը և ծանրակշիռ դերը միջազգային հարաբերություններում: Հռչակագիրը նախատեսում է համագործակցության հաստատում կամ ակտիվացում տնտեսության, անվտանգության, մշակույթի, կրթության, քաղաքացիական ավիացիայի, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում:

Ընդանուր առմամբ, եթե փորձենք գնահատել տվյալ փաստաթուղթը, ապա կարող ենք վստահաբար նշել, որ իր ոլորտային ընդգրկմամբ և խորությամբ, այն ունի բոլոր հնարավորությունները դառնալու առաջիկա տարիների հայ-չինական համագործակցության հիմք և ուղենիշ:

- Իսկ ինչպե՞ս են երկու երկրների քաղաքական առաջնահերթություններն արտացոլված հռչակագրում:
- Բնականաբար նման ռազմավարական փաստաթուղթը չէր կարող շրջանցել երկու երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մասնավորապես առաջնահերթ կարևորություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թայվանի հիմնախնդիրը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Հատկանշական է, որ մինչ օրս տվյալ խնդիրների հետ կապված կողմերի միջև եղել է բարձր մակարդակի փոխըմբռնում: Պեկինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված միշտ հանդես է եկել «արդարացի և ռացիոնալ» կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: Իր հերթին հայկական կողմն անփոփոխ դիրքորոշում է ունեցել «մեկ Չինաստան» քաղաքականության հետ կապված՝ ՉԺՀ կառավարությունը ճանաչելով որպես ողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարություն, իսկ Թայվանը՝ նրա տարածքի անբաժանելի մաս:

Նոր հռչակագրում ևս Հայաստանը վերահաստատում է Թայվանի հարցում իր դիրքորոշումը՝ Թայվանը դիտարկելով որպես «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը»: Չինական կողմն իր հերթին հանդես է գալիս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն»։

Հատկանշական է, որ առկա են կարծրատիպեր, որ երկրները բաժանվում են երկու դասի՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի օգտին հանդես եկողներ, և նրանց միջև համագործակցությունը տվյալ հարցերի շուրջ գրեթե անհնար է: Հայ-չինական հարաբերություններում այս երկու կարևորագույն առաջնահերությունների փոխըմբռնման հիմքում դրված է արդարության և խաղաղության սկզբունքը, ինչը բավական նշանակալի ձեռքբերում է և կարող է օրինակելի լինել այլ երկրների համար:

- Ինչպես նշեցիք, համատեղ հռչակագրում անդրադարձ կա նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ոլորտում:
- Անվտանգության, պաշտպանության և ռազմական ոլորտում ևս հայ-չինական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն: Ստորագրված հռչակագիրը ևս բավականաչափ ուշադրություն է դարձնում տվյալ ոլորտներին: Հաշվի առնելով Չինաստանի ռազմական պոտենցիալը և զենքի արտահանման ծավալներով աշխարհում երրորդ գերտերությունը լինելու հանգամանքը՝ բավական կարևոր են ռազմական պատվիրակությունների փոխայցելությունների, զինվորական կադրերի պատրաստման և ռազմական օգնության ցուցաբերման հարցում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները:

Շոշափելի արդյունքներ կարող է տալ նաև իրավապահ և անվտանգության մարմինների միջև համագործակցության խորացումը, և, վստահ եմ, որ այս ոլորտներում հայկական կողմը ևս կարող է կիսվել սեփական փորձով:

Հայ-չինական համագործակցությունը այս, ինչպես նաև այլ ոլորտներում ունի բավական լուրջ պոտենցիալ և արդյունավետ աշխատանքի դեպքում կստեղծի երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ:

Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ և Չինաստանի միջև համագործակցության, հարաբերությունների զարգացման մասին հռչակագիր է ընդունվել (տեսանյութ)
Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}