Տարածաշրջան 16:15 18/04/2015

Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Haaretz-ի անդրադարձը

Իսրայելական Haaretz պարբերականը անդրադարձել  է Հայոց ցեղասպանությանը` մասնավորապես Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչմանը և դրանում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ունեցած դերակատարմանը:

Պարբերականը նախ անդրադառնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցին, այդ ընթացքում համաշխարհային մամուլի գլխագրերում Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին և ապա հավելում, որ այդ ամենը «Հայաստանի միակ ձեռքբերումները չէին»:

Այս համատեքստում պարբերականը արդեն անդրադառնում է Վատիկանում տեղի ունեցած սուրբ պատարագին` նշելով, որ դրա ընթացքում պապը Հայոց ցեղասպանությունը անվանեց որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:

Խոսելով այդ կապակցությամբ Պապի հասցեին թուրքական իշխանությունների կողմից ուղղված մեղադրանքների մասին` պարբերականը նկատում է, որ մասնավորապես Ֆրանցիսկոս պապին նացիզմի հետ ասոցացնելու համար թուրք պաշտոնյաները որևէ հիմնավոր ապացույց չունեն, թեև այդքանը լավ իմանալով հանդերձ չխորշեցին պապին նման մեղադրանքներ հասցեագրելուց:

Պարբերականը հիշեցնում է, որ օրինակ նախորդ շաբաթ էլ Գազայի հատվածում լարվածության մեծացման հետ կապված Էրդողանը իսրայելցիներին էր մեղադրել նացիզմի մեջ, ավելին, ըստ պարբերականի, Էրդողանը և թուրքական իշխանությունները հաճախ են մեղադրում հրեաներին` համաշխարհային մամուլը և ֆինանսական համակարգը տնօրինելու համար, ճիշտ այնպես, ինչպես և նույն բանում մեղադրում են հայերին:

«Սակայն այնպես է ստացվել, որ Իսրայելը վճռականորեն հրաժարվել է մաս կազմել փոքր, բայց այդուհանդերձ մեծացող այն երկրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Տարիներ շարունակ այդ ամենի պատճառը դաշնակից Թուրքիայի ազգային արժանապատվությունը հարգելն էր: ԱՄՆ-ում գործող հրեական հզոր լոբիստական խմբերը, ինչպես օրինակ «Anti-Defamation League»-ն Կոնգրեսում լոբինգ են արել, որպեսզի ԱՄՆ-ն չճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրում է պարբերականը:

Այս համատեքստում պարբերականը նկատում է, որ թեև վերջին տարիներին Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները զգալիորեն վատացել են, իսկ Արևմուտքի համար էլ Թուրքիայի` որպես ՆԱՏՕ-ի վստահելի անդամ-գործընկեր լինելու իմիջը խաթարվել է, միևնույնն է ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելը իր քաղաքականությունը չի փոխել: Փորձելով հասկանալ, թե ինչու` պարբերականը նկատում է. «Այժմ Երուսաղեմը նոր ընկեր ունի` այն Բաքվում է: Ադրբեջանը Իսրայելին հիմնական նավթ մատակարարողն է, իսրայելական զենքի գնողը և հակաիրանական կոալիցիայում Իսրայելի դաշնակիցը»:

Պարբերականը հիշեցնում է, որ Ադրբեջանը իրեն համարում է Թուրքիայի եղբայր պետություն և Թուրքիայի հետ համագործակցությամբ ամեն ինչ անում է Հայաստանի միջազգային հեղինակությունը նսեմացնելու համար:

Այս առումով պարբերականը շատ կարևոր դիտարկում- բացահայտում է անում` գրելով. «Ալիևների ընտանիքը, ովքեր Ադրբեջանը կառավարում են ինչպես սեփական ֆեոդալական հողը, միլիոնավոր դոլարներ են ծախսել Ադրբեջանը արևմտյան բարեկեցիկ երկիր ներկայացնելու համար: Ադրբեջանի PR կամպանիայի նպատակներից մեկն էլ բոլոր հնարավոր տարբերակներով Հայաստանի միջազգային հեղինակությունը սևացնելն է: Վերջին ամիսներին ադրբեջանցիները հետևաղոկանորեն փորձում են Հայաստանը ներկայացնել որպես խրոնիկ հակասեմիթական երկիր: Այս նպատակով նրանք հատկապես հրեական մամուլում բազմաթիվ պատվիրված հոդվածներ են հրապարակել տվել… և դա այն դեպքում, երբ Հայաստանում ապրող հրեական համայնքը Հայաստանի ներսում երբեք խնդիրներ չի ունեցել»:

Շարունակելով Հայոց ցեղասպանության ճանաչման թեման` պարբերականը վկայակոչում է ԱՄՆ այն ժամանակի դեսպան Հենրի Մորգենթաուի և Ռաֆայել Լեմկինի դերակատարումը ցեղասպանության դեմ պայքարի գործում և այս հիմքով անհասկանալի համարում ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշումները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու առումով:

Պարբերականը նաև նկատել է, որ Քիմ Քարդաշյանը Հայաստանից հետո Իսրայել է գնացել, բայց թե Քարդաշյանի և թե ողջ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է եղել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական եկեղեցին, իսկ սոցիալական ցանցերում գրառումներ կատարելիս` Քարդաշյանը բացառապես հիշատակել է միայն Երուսաղեմ հաշթագը կամ թվիթը:

«Մեղմ ակնարկ առ այն, որ մենք ունենք ճանաչելու խնդիր»,- եզրափակում է պարբերականը:

Նախորդող`
Ապրիլի 24-ին Երևանում Իտալիայի ներկայացվածության առումով ակնկալիքներ կան. դեսպան Ս. Ղազարյանի հարցազրույցը Huffingtonpost.it-ին
Անդրեյ Մամիկին. Մարդկանց ոչնչացրել են միայն հայ լինելու պատճառով
Die Welt. «Ի՞նչ է իմացել Կայսերական Գերմանիան հայերի կոտորածների մասին»
Եվրախորհրդարանականները բանաձևում հիշատակել են Պապի հայտարարությունը. Բանաձևի ամբողջ տեքստը
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Եվրոպային
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է ‪Թուրքիային
Die Welt. Թուրքերը սպառնում են Հռոմի պապին սպանել
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հռոմի պապի հայտարարությունն անթույլատրելի է համարում
La Repubblica. Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում
Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցին
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}