Աշխարհում 15:48 22/06/2015

ԵԽԽՎ նախագահ․ «Զրո հանդուրժողականություն ԵԽԽՎ-ում ցանկացած ձևի կոռուպցիայի նկատմամբ»

Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԵԽԽՎ օրակարգը` առանձնացնելով հատկապես օրակարգում ընդգրկված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագծի քննարկումը, և պատասխանեց հարցերի։

Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հարց է ուղղել ԵԽԽՎ նախագահին այն մասին, որ վերջերս ՖԻՖԱ-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, ինչի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել նաև Անն Բրասյորը:

-Մինչդեռ, գնալով աճում են այն մտահոգությունները, որ քաղաքական կոռուպցիան կարող է խաթարել խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարական կերպարն ու նրա նկատմամբ վստահությունը։ Այս իրավիճակի վերջին օրինակը կարող է լինել հենց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը։ Ինչպիսի՞ միջոցներ եք ձեռնարկում՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիան կանխելու և արմատախիլ անելու համար։

-Սկսեցիք ՖԻՖԱ-ից, վերջացրեցիք` խորհրդարանականներով։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ամերիկացիներին՝ այս գործերը բացելու համար, որին օգնեցին նաև շվեյցարացիները։ Սպորտը ևս հանրային ուշադրության կենտրոնում է։ Գործում է օլիմպիական կանոնադրություն, որը խաթարվել է սպորտային կազմակերպության առաջնորդների կողմից, որտեղ առկա է կոռուպցիա։ Հույս ունեմ, որ սա կլինի նոր սկիզբ, քանի որ ֆուտբոլում շատ կամավորներ են աշխատում, որոնց չեն վճարում և նրանք արժանի են ավելի լավ կազմակերպության։

Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդում խորհրդարանականների կոռուպցիային, ապա կա «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի» միությունը։ Անն Բրասյորն ասաց, որ վերջերս Հռոմում մասնակցել է սեմինարի, որը քննարկում էր խորհրդարանականների վարքագծի կանոնները։

«Այստեղ մենք, իհարկե, պետք է աշխատենք միասին, որպեսզի խորհրդարանականը չանի այն, ինչն արգելված է։ Խորհրդարանականը պետք է լինի օրինակ։ Ես ասում եմ՝ զրո հանդուրժողականություն ցանկացած ձևի կոռուպցիայի նկատմամբ, ցանկացած քայլի, երբ մարդը փորձում է խաբել՝ անձնական կամ մյուսների շահերի համար։ Սա անընդունելի է։ Եվ սա է այն բառը, որ պետք է օգտագործենք այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, քանի որ, ինչպես ճիշտ նշեցիք, կոռուպցիան խաթարում է մեր ժողովրդավարական համակարգը։ Հույս ունեմ, որ լրատվամիջոցները ևս կմիանան, կօգնեն՝ վերջ տալ կոռուպցիային։ Եվ ամեն անգամ, եթե կա կոռուպցիա, իհարկե, պետք է խոսել, որպեսզի արմատախիլ անենք այն։ Չնայած, ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ՝ այն արմատախիլ կլինի, քանի որ քաղաքական գործիչները ևս մարդկային էակներ են, ովքեր կարծում են կարող են խաբել, սակայն այդ մարդիկ քաղաքականության մեջ անելու ոչինչ չունեն»,- Panorama-ի հարցին ի պատասխան ասաց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը։

Նշենք, որ վաղը ԵԽԽՎ-ում կքննարկվի «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագծը։ Զեկույցը պատրաստել են Ադրբեջանի հարցով զեկուցողներ, Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ-ում հայտնի խավիարասերներ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն ու Լեհաստանի պատգամավոր Թադեուշ Իվինսկին, որոնց անուններն ընդգրկված է «Եվրոպական կայունության նախաձեռնության» հրապարակած «Խավիարային դիվանագիտություն․ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» զեկույցում։

Զեկույցում, համազեկուցողները, փոխարենը նշելու Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների և ազատությունների սաստկալի իրավիճակը, ներառել են «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնության աճ» վերնագրված դեռևս չգրված զեկույցը՝ նշելով, որ այս խնդրին մանրամասն չեն անդրադառնա, քանի որ այս հարցով զբաղվում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը․ևս մեկ ադրբեջանական խավիարակեր, ով վերջերս ստացավ Թուրքիայի քաղաքացիություն։ 

Աննա Մկրտչյան

Նախորդող
Արցախի խմբակցությունները հայտարարություն են տարածել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևի վերաբերյալ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
16:43
Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Նիկոլ Բիբինս Սեդական արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
16:40
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ակցիա Երևանի ավագանու նիստի ժամանակ
Երևանի ավագանու այսօրվա նիստի հայտարարություների ժամին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Քաղաքագետ. Մեր «խաղաղության մասին երազողները», իհարկե, հեռու են նման բաները հասկանալուց
«Մինչ հայերը փողոցներում և կառավարական միջանցքներում վիճում են, թե ինչ պայմաններով է արժե վերականգնել հայկական պետությունը նախկին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նա հայտարարել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Աղբյուր` Panorama.am
16:15
Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արման Թաթոյանի իրազեկումն ազատությունից զրկված քաղաքացիների համար
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}