Քաղաքական 17:13 26/08/2015

Ազատ դեմոկրատները դեմ են սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին

«Սահմանադրությունը հանդիսանալով պետության մայր օրենքը և սահմանելով պետական և քաղաքական կառավարման համակարգերի կառուցվածքը, պետք է ծառայի քաղաքացիների շահերին` երաշխավորելով ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարության ապահովումն ու զարգացումը, իշխանությունների տարանջատումը, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, քաղաքական և տնտեսական ազատ մրցակցության ապահովումը»,-ասված է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ազատ դեմոկրատներ կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Կուսակցության լրատվական ծառայությունից ներկայացնում են հայտարարությունն ամբողջությամբ.
 
«Պետք է արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենևին չի բխում ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման և վերոնշյալ սկզբունքների իրացման մեկնակետից:

Գաղտնիք չէ, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության համար խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը եղել է նախընտրական ծրագրի մի մաս, սակայն խորհրդարանական կառավարման այն տարբերակը, որն առաջարկվում է ներկայացված նախագծում չափազանց հեռու է այն խորհրդարանական կառավարման համակարգերից, որոնք հաջողությամբ գործում են զարգացած ժողովրդավարական երկրներում և ծառայում են ի շահ այդ պետությունների քաղաքացիների: Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագիծն Ազատ դեմոկրատներ կուսակցության համար անընդունելի է և հեռու է ժողովրդավարական համարվելուց:

Հարկ ենք համարում անդրադառնալ Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած մի քանի ակնհայտ անընդունելի դրույթների.

1. Սահմանադրության փոփոխությունների նախագծի 89.3 և 89.4 հոդվածներում խոսվում է կայուն խորհրդարանական մեծամասնության և ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին: Այս դրույթները, մեր գնահատմամբ, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են, քանզի քաղաքացին իր ընտրական իրավունքի իրացման միջոցով պետք է հնարավորություն ունենա համաչափ ազդեցություն ունենալ իշխանության ձևավորման և քաղաքական որոշումների կայացման վրա։ Իսկ այս դրույթներով, փաստացիորեն, կայուն խորհրդարանական մեծամասնություն ունենալու պատրվակով ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում, որի արդյունքում փոքրամասնությունից արհեստականորեն բացարձակ մեծամասնություն է ձևավորվում։ Այդ դեպքում խորհրդարանում ուժերի բաշխվածությունը դառնում է ոչ արդարացի և չի արտահայտում ընտրողների տված վստահության քվեների իրական պատկերը: Այդ կերպ ձևավորված խորհրդարանը չի կարող հանդիսանալ ներկայացուցչական մարմին։ Փաստացի փոքրամասնությունը օրենքի ուժով ձևավորում է կառավարություն և իրացնում մեծամասնության գործառույթները, ինչն էլ կհանգեցնի քաղաքական ակնհայտ անկայունության։

2. Նախագծի 104-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է ԱԺ նախագահի և նրա տեղակալների ընտրության կարգը, սակայն հստակ չէ ԱԺ նախագահի լիազորությունների դադարեցման կարգը, ինչն անընդունելի է, քանզի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով ԱԺ նախագահին առավել մեծ ազդեցություն և լծակներ են տրվում՝ առանց որևէ պատասխանատվության հանձնառման և հետկանչի կամ այդ լիազորությունների դադրեցման մեխանիզմի:
Ընդհանրապես վերոնշյալ խնդրի վերաբերյալ հարկ ենք համարում շեշտել, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծով մեկ անգամից ավել ընտրվելու վերաբերյալ սահմանափակումներ կան միայն ՀՀ Նախագահի վերաբերյալ /հոդված 124, մաս 3/, Վարչապետի և Ազգային ժողովի նախագահի վերաբերյալ նման սահմանափակում չկա, ինչը, մեր դիտարկմամբ, սխալ մոտեցում է և Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրվի, որ նույն անձը չի կարող երկու անգամից ավել ընտրվել ՀՀ վարչապետ կամ ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում նման սահմանափակման բացակայությունը բերում է քաղաքական դաշտի լճացման։

3. Սահմանադրության փոփոխությունների նածագծով նախատեսված այն դրույթը, համաձայն որի սահմանադրության հոդվածները/բացառությամբ 201-ի 1-ին մասում ամրագրված մի քանի հոդվածների/ կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ/Հոդված 201 մաս 2-րդ/ համարում ենք չափազանց վտանգավոր , քանզի այս կերպ Սահմանադրությունը կարող դառնալ տվյալ պահին խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ձեռքի խաղալիքը և ցանկացած պահի նրանք կարող են Սահմանադրության մեջ իրականացնել ցանկացած փոփոխության առանց դա հանրաքվեի դնելու և ՀՀ քաղաքացիների ձայնն ու դիրքորոշումը հարցնելու, ինչը իրավաճակային և ոչ ցանկալի լուծումների կարող է հանգեցնել:

4. ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ակնհայտ վտանգ սպառնացող հոդված ենք համարում նախագծի 204 հոդվածը, որով առաջարկվում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը լուծել հանրաքվեով: Նմանատիպ ձևակերպումները պետականորեն հաստատված տարածք, անկախություն և ինքնիշխանություն ունեցող պետության Սահմանադրությունում ներառելն ուղղակի անթույլատրելի է, և հղի է հետագա վտանգներով:

5. Սահմանադրության նախագծի 47 հոդվածի 2–րդ մասով ամրագրված սահմանափակումները, համաձայն որի ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել վերջին 5 տարում ՀՀ–ում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք, անընդունելի են, քանզի առաջին հերթին այս սահմանափակումը չի հստակեցնում, թե ինչ է նշանակում մշտապես բնակություն եզրույթը և երկրորդ` այս արգելքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի այն որոշմանը` համաձայն որի չի կարելի սահմանափակել մարդու ընտրելու և ընտրվելու իրավունքը ծննդավայրի կամ բնակության վայրի վերաբերյալ խտրական և չհիմնավորված պահանջներով: Մեր գնահատմամբ, այս դրույթը լուրջ խոչընդոտ է ՀՀ քաղաքացիների կրթության, բժշկության և այլ իրավունքների իրացմանը ՀՀ սահմաններից դուրս։

6. Լուրջ սահմանափակում ենք համարում Ազգային ժողովում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքի մասին դրույթը/ Հոդված 105 մաս 2/, որի կիրառումը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացում, քանզի նախագծով մեծամասնության նշանակած վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ/Հոդված 115/: Փաստացիորեն, հստակեցված չեն օրենսդիր և գործադիր մարմինների միջև հակակշիռների և վերահսկողության մեխանիզմները:

7. Դատական իշխանության ձևավորման մեջ չափազանց մեծ է Ազգային ժողովի դերակատարությունը, ինչն էլ մեծապես կասկածի տակ է դնում համակարգի անկախությունը: Մեր դիտարկմամբ, պետք է նվազեցնել ԱԺ-ի միջամտությունը դատավորների նշանակման և ազատման գործընթացում:
Բացի վերոնշյալ դրույթներից սահմանադրական փոփոխությունների նախագծում կան մի շարք բացեր և խութեր, որոնք մասնավորապես վերաբերում են ազգային անվտանգության համակարգին, մարդու իրավունքների ոլորտին։ Չի ապահովվում նաև օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատումը, հետևաբար` վերանում է զսպումների և հակակշիռների մեխանիզմը: Հաշվի առնելով վերոնշյալ դրույթները` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր ուղերձների. Բագրատ Սրբազան
«Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը մասնակցել է Պատարագի
Երեկ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյան այսօր  Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է դանակահարությամբ ծեծկռտուքի
Մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում իր խոսքն ուղղեց հասարակությանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին իր խոսքն ուղղեց հասարակությանը: Նա հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
«Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}