Բաքուն խոչընդոտում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը. Նալբանդյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, որոնց մասին են վկայում Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սադրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների առաջարկության մերժումը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հոկտեմբերի 11-ին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին ունեցած ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ հիմնախնդիրը Կազմակերպության ուշադրության կենտրոնում է:
Նախարարի խոսքով, Բաքուն խոչընդոտում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին՝ կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է բազմաթիվ զոհերի պատճառ դարձած՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Դակարում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 15-րդ Գագաթաժողովին անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։
Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը անդամ երկրների ղեկավարները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին զերծ մնալ ուժի կիրառումից՝ ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն, և ներառում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքները՝ որպես հակամարտության արդար և հարատև կարգավորման հիմք։
Նախորդող հրապարակում`
ՖՄԿ ԱԳ նախարարների համաժողովին ընդունված բանաձևերից մեկը նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը. Նախարար
ՀՀ նախագահ. մեր երկիրը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքների խրախուսման իր հանձնառությանը
Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարի երևանյան համաժողովն ավարտվեց. «Հույս ունենք հաջորդ համաժողովներն էլ այսկերպ կազմակերպված կլինեն»
Է. Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված նախագծերը
Հայոց ցեղասպանությունը իսկական դաս է ներկա և ապագա սերունդներին. Ֆիլիպ Քուիյար
Սենեգալի արտգործնախարար. Մշակութային երկխոսությունը կարևոր է ատելության հաղթահարման համար
Մեր նախաձեռնության միջոցով արտահայտվում է Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային. ԱԳ նախարար
Նալբանդյանը համաժողովի մասնակիցներին հիշեցրեց Հայաստանի կոչումը, առաքելությունը
Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ ընդունենք կամ մերժենք. Միկայել Ժան
Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը