Քաղաքական 21:34 14/10/2015

Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ-Իրան համագործակցության համար. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը:ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ողջունելով ՒԻՀ առաջին փոխնախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում՝ ՀՀ վարչապետը նշել է. «Ջերմ հիշողություններ ունեմ անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցից, որը լավ առիթ էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը հանգամանալից քննարկելու և անելիքները նախանշելու համար: Մենք միշտ կարևորել ենք բարեկամ և հարևան Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Իրանը մեր կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցության հարուստ օրակարգ ունենք»:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Իրանի առաջին փոխնախագահի այցը հնարավորություն կտա ամփոփել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հստակեցնել հետագա քայլերը:

Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին Հայաստան այցելելու հրավերի համար և նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում:

«Հայաստանը և Իրանն ունեն բազմադարյա բարիդրացիական հարաբերություններ, որոնք միշտ եղել են երկու երկրների ժողովուրդների բարեկամության հիմքում: Հայաստանի Հանրապետությունն իր հատուկ տեղն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և մենք որևիցե սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով: Նախորդ տարի Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք պայմանավորվեցինք՝ յուրաքանչյուր տարի և´ Երևանում, և´ Թեհրանում հանդիպել, միասին քննարկել առկա բոլոր հարցերը և եթե կան խնդիրներ, լուծում տալ դրանց», - ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահը:

ՀՀ վարչապետը և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նախ և առաջ գոհունակություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման համար:

Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժն իրացնելու և առևտրատնտեսական հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին կարևորել են հոկտեմբերի 15-ին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը հնարավորություն կտա ակտիվացնել և ընդլայնել գործարար կապերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխշահավետ համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում գործակցության խորացմանը:

Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին, մասնավորապես, գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է այս ծրագրի իրականացումը, քանի որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրին 2018 թվականից ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը: Անդրադարձ է եղել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա քայլերին: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև անհրաժեշտ են համարվել պարբերական հանդիպումները, որոնք կխթանեն երկու երկրների առևտրատնտեսական կապերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերի: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության համար և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և տնտեսական գործակցության զարգացմանը:

Այնուհետև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական և իրանական կողմերի համանախագահները զեկուցել են երկկողմ պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և պատմամշակութային կապերի սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցումներով են հանդես եկել նաև հայկական և իրանական կողմերի համապատասխան նախարարները: Երկուստեք ընդգծվել է, որ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետում և նախատեսված ծավալով, ինչպես նաև մշտական կապի միջոցով լուծում է տրվում ցանկացած հարցի:

Նշված հարցերի համատեքստում ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում: Կողմերը կարևորել են նաև մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը:

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Իրանի առաջին փոխնախագահը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ բարեկամական և կառուցողական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի անունից ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}