Տնտեսություն 13:15 13/05/2013

«Խնձորի կեսը մնացել է ծառին, կեսը ընկել գետնին». Ինչպե՞ս են կրակել կայանները

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում կարկուտից 400 հա խնձորի այգի է վնասվել: Գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանի ներկայացմամբ, վնասը լուրջ է:

«Խնձորը թափվել է գետնին: Խնձորի մի կեսը մնացել է ծառին, մյուսը ընկել գետնին: Դա էլ չի կարա խնձոր դառնա»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Ալեքսանյանի խոսքով, այստեղ էլ գյուղացիներից շատերը վարկեր են վերցրել` այգին մշակելու ծախսերը հոգալու համար ու աշնանը բերքի գումարով վարկը մարելու նպատակով:

«Մեր գյուղից շատ են մարդիկ վարկեր վերցնում, որովհետև էդ պտղատու այգիների վրա մարդիկ մեծ գումարներ են դնում: Բանկերից վերցնում են, որ ներդրումներ անեն: Իրենց ներդրումները մարդիկ անում են, բնությունն էլ ըսենց իրանն է անում»,-ասաց Ա. Ալեքսանյանը:
Մարզպետարանի հետ հանձնաժողով է ստեղծվել, արձանագրել են վնասները, հիմա անորոշ վիճակում սպասում են:

Հարցրեցինք, համայնքի մոտ կամ համայնքի տարածքում կա՞ հակակարկտային կայան:
«Այո, կա, աշխատել է»:
Էդ դեպքում, ինչու է վնասը նման մեծ չափով եղել:
«Այ այդ հարցը ինձ մի տվեք»,-արձագանքեց գյողապետը:

Մինչդեռ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը պնդում է, որ այն համայնքներում, որտեղ  հակակարկտային կայաններ են գործի դրվել,  ոչ մի վնաս չի եղել:

«Արարատում, Արմավիրում, Արագածոտնի մարզում բոլոր կայաններն աշխատել են: Վնասազերծվել է 4 կարկտային ամպ, կատարվել է մոտ 33 հազար կրակոց: Պաշտպանված տարածքներում վնասներ չկան: Արմավիրում տարածքներ կան, որ մեր պաշտպանության տակ չեն, այդտեղ արդեն վնասները շատ են»,-ասաց Հովսեփյանը: Նա նշեց, որ Արագածոտնում գործի են դրվել բոլոր 30 կայանները, իսկ Արմավիրում` բոլոր 60-ը:

ԱԻՆ-ից Panorama.am-ի հարցման ի պատասխան մանրամասնում են.

«2013 թ. մայիսի 12-ին Արագածոտնի ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնում դիտարկումներ կատարելիս ժամը 11.53-ին Թուրքիայի տարածքում հայտնաբերվեց մի քանի օջախներից բաղկացած ամպային համակարգ: Դրանցից ամենամոտը գտնվում էր ՀՀ պետական սահմանից 41 կմ հեռավորության վրա: Ամպերը կարկտավտանգավոր չէին:

Նշված ամպային համակարգը 35 կմ/ժ միջին արագությամբ շարժվում էր դեպի Արմավիրի մարզի Վանանդ, Գետաշեն, Նոր Կեսարիա, Շենավան, Բերքաշատ, Նալբանդյան համայնքների ուղղությամբ, որտեղ տեղակայված են նախարարության 29 հակակարկտային կայան: Մինչև ժամը 13.00-ն այս ամպային համակարգը (օջախների մի մասը տեղումներ տալով վերացան, ի հայտ եկան նոր օջախներ) առանց էական փոփոխության շարժվում էր նշված ուղղությամբ: Ժամը 13.02-ին ստացված տվյալների համաձայն` օջախներից մեկի մոտ աճ արձանագրվեց: Կատարելով չափումներ, ճշտելով անհրաժեշտ պարամետրերը` ժամը 13.06-ից սկսվեց ներգործման աշխատանքներ վերը նշված հակակարկտային կայաններով: Շարժվելով նշված ուղղությամբ ամպը դարձավ կարկտաբեր:

ՀՀ սահմանից 6-7 կմ հեռավորության վրա, Թուրքիայի տարածքում արդեն ձևավորվել էր հզոր կարկտաբեր ամպ, որից ռադիոլոկացիոն տվյալների համաձայն` 3 կմ2 մակերեսով տարածքի վրա տեղում էր 1-1,5 սմ տրամագծով կարկուտ: Ժամը 13.23-ին սահմանից մոտ 4 կմ այն կողմ 11 կմ2 մակերեսով տարածքի վրա տեղում էր մինչև 2-2,5 սմ տրամագծով կարկուտ, իսկ ընդհանուր կարկտահարության մակերեսն այդ պահին հասնում էր 30-35 կմ2 : Թուրքիայի տարածքում արդեն ձևավորված հզոր կարկտաբեր ամպը 35-40 կմ/ժ արագությամբ մոտենում էր Արմավիրի մարզի պաշտպանվող տարածքում ներգործություն իրականացնող հակակարկտային կայաններին: Կարկտային օջախի վերին սահմանը հասնում էր մոտ 9 կմ-ի, որտեղ ջերմաստիճանը -300 C է, իսկ ամպի վերին սահմանը՝ 13 կմ-ի, որտեղ -500 C է:

Նման ամպից թափվող կարկուտը, համընթաց քամու առկայության արդյունքում, գետնին կարող է հասնել 4-5 կմ կարկտային օջախից առաջ: Արմավիրի մարզի պաշտպանվող տարածքների վրա ամենաուժեղ կարկտահարությունը տեղի է ունեցել հենց այդ պայմանների առկայության պարագայում: Պաշտպանվող տարածքներից առավել շատ տուժել են Շենավան և Բերքաշատ համայնքները, որտեղ տեղակայված են նախարարության համակարգի մեկական հակակարկտային կայաններ և ևս երկուական կայան «Բարվա» ՍՊԸ-ի (վերջիններիս ներգործության մասին տեղեկատվությունը բացակայում է): Համաձայն գոյություն ունեցող հակակարկտային պաշտպանության մեթոդների` արդեն ձևավորված կարկտաբեր ամպի վրա ներգործությունը կարող է միայն ժամանակավորապես թուլացնել կարկտահարության ուժգնությունը և փոքրացնել կարկտի չափերը: Հենց սա էլ դիտարկվել է ներգործության արդյունքում:

Ամպի վրա կատարված կրակոցների բաշխումն ըստ գյուղերում տեղակայված հակակարկտային կայանների այսպիսին է.

Վանանդ / 5 կայան/ - 1873 կրակոց
Նոր Կեսարիա / 5 կայան/ - 1811 կրակոց
Բերքաշատ /1 կայան/ - 422 կրակոց
Շենավան / 1 կայան / - 424 կրակոց
Գետաշեն / 7 կայան / - 2022 կրակոց
Նալբանդյան / 8 կայան / - 3244 կրակոց
Ակնալիճ / 2 գիտափորձարարական կայան / - 621 կրակոց:
Ընդամենը` այդ ամպի վրա կատարվել է 10417 կրակոց:

Անցնելով պաշտպանվող տարածքի վրայով, ամպը կրկին սկսեց ուժեղանալ և կարկտահարել Արմավիրի մարզի Ուշակերտ, Արաքս, Ամասիա, Նոր Արմավիր, Ջրաշեն, Բամբակաշատ, Ալաշկերտ, Մրգաշատ, Մեծամոր, Ակնալիճ, Այգեշատ, Արշալույս, Հայթաղ չպաշտպանվող համայնքների տարածքները` պատճառելով էական վնասներ, տեղ-տեղ ուժեղ:
Հետագայում ամպը մոտեցել է Արագածոտնի մարզի պաշտպանվող տարածքներին: Սկսվել է ներգործությունն Արագածոտնի մարզի բոլոր հակակարկտային կայաններով: Կատարվել է 7756 կրակոց, որի արդյունքում Արագածոտնի մարզի պաշտպանվող տարածքներում, ռադիոլոկացիոն տվյալների համաձայն, կարկտահարություն չի գրանցվել: Չպաշտպանվող որոշ տարածքներում հնարավոր են վնասներ:

Ժամը 12.42-ին պետական սահմանից 50 կմ հեռավորության վրա հայտնաբերվեց ևս մեկ օջախ, որը շարժվում էր 50կմ/ժ արագությամբ: Ժամը 13.09-ին ամպը բաժանվեց երկու օջախների, որոնք սկսեցին աճել և շարունակել շարժումը դեպի Հայաստանի Հանրապետության տարածք: Ժամը 13.50-ին օջախներից մեկը գտնվում էր ՀՀ սահմանից 6 կմ, իսկ մյուս ավելի ուժեղ օջախը՝ 15 կմ հեռավորության վրա: Այդ ժամանակ որոշում կայացվեց սկսել ներգործության աշխատանքները:

Կատարված 8810 կրակոցներն ըստ գյուղերի բաշխվել են հետևյալ կերպ.

Ջանֆիդա / 6 կայան/ - 1593 կրակոց
Փշատավան / 5 կայան / - 1915 կրակոց
Արգավանդ / 4 կայան / - 1031 կրակոց
Արազափ / 2 կայան / - 628 կրակոց
Մարգարա / 5 կայան / - 1410 կրակոց
Վարդանաշեն / 4 կայան/ - 318 կրակոց
Երասխահուն / 2 կայան / - 232 կրակոց
Ջրառատ / 4 կայան/ - 913 կրակոց
Արաքս / 4 կայան / - 770 կրակոց։

Անցնելով պաշտպանվող տարածքների վրայով ամպը թեթև վնաս է հասցրել որոշ չպաշտպանվող տարածքների:
Ընդամենն Արմավիրի մարզում ներգործության է ենթարկվել 2 ամպ, կատարվել է 19227 կրակոց:

Արմավիրի մարզի վերջին ներգործությունից անմիջապես հետո կարկտավտանգավոր ամպ է հայտնաբերվել Արարատի մարզի պաշտպանվող տարածքների մերձակայքում, որը ներգործության արդյունքում վնասազերծվել է: Կատարվել է 6185 կրակոց: Պաշտպանվող տարածքներում տեղացել են միայն անձրևներ: Ռադիոլոկացիոն տվյալների համաձայն` չպաշտպանվող որոշ տարածքների վրա տեղացել է կարկուտ, հնարավոր են վնասներ:

2013 թ. մայիսի 12-ին ներգործության է ենթարկվել ընդամենը 4 ամպ, կատարվել է 33168 կրակոց:

Արմավիրի մարզի 17 գյուղական համայնքների, հիմնականում սահմանամերձ տարածքներում, տեղակայված են նախարարության համակարգի 65 ստացիոնար և 4 շարժական կայաններ, որոնք չեն կարող ամբողջությամբ պաշտպանել այդ համայնքների տարածքները:

Հնարավոր դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է Բերքաշատ, Շենավան, Նոր Կեսարիա, Գետաշեն, Նալբանդյան, Փշատավան, Ջրառատ, Երասխահուն, Մարգարա գյուղերում տեղադրել, նախնական հաշվարկներով, ևս 25 կայան։

Արմավիրի մարզի ինտենսիվ գյուղատնտեսության վարման հիմնական տարածքները կարկտահարությունից պաշտպանելու և վնասները նվազագույնի հասցնելու համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է տեղադրել գազով գործող շուրջ 170 և 25 ռեագենտային կայան:
Մարզում առկա են նաև «Բարվա» ՍՊԸ-ի կողմից տեղադրված շուրջ 30 կայաններ:
Մայիսի 12-ին նախարարության համակարգի ռադիոլոկացիոն և հակակարկտային կայանները գործել են ճշգրիտ և անխափան»:

Նախորդող հրապարակում`

Գյուղացին նորից կոտրած տաշտակի առջև է. Ինչի՞ համար են հակակարկտային կայանները



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}