Էդգար Ղազարյանն ազատվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից
Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Նշենք, որ Է. Ղազարյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի հունիսից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Էդգար Ղազարյանն աշխատանքից ազատվում է այլ աշխատանքի անցնելու համար: Նա շնորհակալություն հայտնեց մարզպետին` համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին