«Էլլա» գիշերային ակումբի ախրանիկները ծեծելով սպանել են ազտամարտիկին. «Հրապարակ»
«Հարսնաքարի» ֆենոմենը, հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս. Երևանում օրեր առաջ կատարված ոճիրը Վահե Ավետյանի սպանությունն է հիշեցնում: Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրև «Ձի Վարդան»։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը, բայց կատարվածը կոծկելու հակառակ կողմի շահագրգռվածությունն ու «վերևների» ջանքերը հանգուցյալի մտերիմներին ու հարազատներին այնքան են վրդովվեցրել, որ նրանք իրենց զայրույթը թաքցնել չէին կարողանում: Երեկ խմբագրություն այցելած սևազգեստ կանայք լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի և այլ մարտարվեստների չեմպիոններ են և այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Գևորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը և հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է։ Ողբերգությամբ ավարտված դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, Նոր Նորքի թիվ 114 մանկապարտեզի բակում: Ոստիկանությունում դեպքի առիթով գործ է հարուցվել, բայց հանգուցյալի հարազատները լուրջ կասկածներ ունեն, որ ամեն ինչ արվել է գործը խմբակային հարձակում չորակելու համար: Ձերբակալվածները երկուսն են՝ գլխավոր «հերոսը» և բարեկամներից մեկը, իսկ մյուսը փախած է»-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր