Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը և Մոնղոլիան համատեղ զինված ուժեր են ստեղծել
Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` 4 թյուրքալեզու երկրներ` Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը և Մոնղոլիան ստեղծել են համատեղ զինված ուժեր:
Ըստ աղբյուրի` համատեղ ԶՈՒ-ն կրում է TAKM (ԹԱՂՄ) անվանումը` անդամ երկրների անվանումների առաջին տառերից միացումից: TAKM-ի անդամները կիրականացնեն գիտելիքների և փորձի փոխանակում:
Համատեղ զինված ուժերի խորհրդանիշն իրենից ներկայացնում է բոլոր երկրների մշակույթներում կարևոր դեր ունեցող ձին և 4 երկրները խորհրդանշող 4 աստղ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը