Երևանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հանձնաժողովի համանախագահ Դ. Լոքյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ Ֆ. Հ. Զիդան ալ-Լուհայիբին ստորագրել են
տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի համատեղ արձանագրությունը: Կողմերը արձանագրել են, որ երկօրյա հանդիպումները կայացել են բարեկամական և ջերմ մթնոլորտում, ինչը լուրջ խթան է հանդիսանալու կողմերի համար զարգացնելու և ամրապնդելու երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, կրթական և տեխնիկական հարաբերությունները:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին