Նախատեսվում է ստեղծել սեյսմիկ կայանների տարածաշրջանային ցանց՝ տվյալների հավաքագրման, փոխանակման և վերլուծությունների համար, մշակել երկրի սեյսմիկ վտանգի ժամանակակից քարտեզ,
ինչպես նաև կազմակերպել երիտասարդ գիտնականների (հիմնականում՝ սեյսմոլոգների և ճարտարագետների) վերապատրաստման դասընթացներ: Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովի շրջանակում Երևան ժամանած սեյսմիկ վտանգի գծով օտարերկրյա փորձագետների պատվիրակությանը: Հյուրերին ներկայացվել են սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալության միջազգային համագործակցության ուղղությունները և նախանշվել են այն աշխատանքները, որոնք կարող են իրականացվել վերոնշյալ տարածաշրջանային ծրագրի շրջանակում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին