Երևանի քաղաքապետարանը կհյուրընկալի «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և նախագծային մրցույթ-միջոցառումը
Երևանի քաղաքապետը «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին, Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, ինչպես նաև «Խելացի Երևան» հանձնաժողովին հանձնարարել է նախապատրաստվել հոկտեմբերի 21-22-ը Երևանի քաղաքապետարանում կայանալիք «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և նախագծային մրցույթ- միջոցառմանը, որի շրջանակում Երևանի երիտասարդ ծրագրավորողները 24 ժամվա ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ կազմելու են ծրագրավորման նախագծեր:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան