ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը հոկտեմբերի 16-ից 18-ը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթության իրացման հանդիպման
«Բնապահպանական մարտահրավերների և անվտանգության շուրջ իրազեկման բարձրացում» խորագրով երրորդ նիստին: Բնապահպանական քաղաքականության և օրենսդրության կատարելագործման ոլորտում, ըստ փոխնախարարի, ՀՀ ԲՆ կողմից նախաձեռնվել են փոփոխություններ հանքարդյունաբերության, փոքր հիդրոէլեկտրոկայանների, բնապահպանական մոնիթորինգի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, բնապահպանական վճարների ոլորտներում, որոնք ուղղված են շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների նվազեցմանը, բնապահպանական օրենսդրության և ինստիտուցիոնալ մարմինների կատարելագործմանը, ժամանակակից կառավարման մեխանիզմների ներդրմանը և բնապահպանական թույլտվությունների և լիցենզիաների գործընթացների հստակեցմանը։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն