Մայրաքաղաքում անցկացող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում կազմակերպվել է «Գովազդ՝ առանց սահմանների» խորագրով համաժողովը
Միջոցառմանը մասնակցել են գովազդային կազմակերպությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ: Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական փորձագետները ներկայացրել են արտաքին գովազդի էվոլյուցիան, խոսել նաև նրա կարգավիճակի, գովազդի համաշխարհային և տեղական շուկայի միտումների ու զարգացումների մասին: Մասնագիտական քննարկումներն անց են կացրել միջազգային Saatchi&Saatchi, Standard Vision, Jung von Mat, IKRA գովազդային գործակալությունների արտ-տնօրենները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին