Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. նոյեմբեր ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Ա. Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանը, երկրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը՝ Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանները: Նոյեմբեր ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ ութերորդ, իններորդ և տասներորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին