Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը նվիրված
և «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագիրը կրող աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, մրցութային հանձնաժողովի նախագահ Ա. Թաթոյանը, ԱՀ ԿԳ նախարար Ն. Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Գ. Գրիգորյանը և այլք: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը պարգևատրվել է iPod պլանշետով, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը՝ iPod պլանշետով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ TSD ընկերության տրամադրած ArmPhone բջջայինով:
Աղբյուր՝ ՄԻՊ աշխատակազմ