Հայաստանի հյուսիսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նորակառույց անցակետում
Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ս. Ղազարյանը տեղեկացրել է, որ Բավրայի արդիականացված անցակետում կտրուկ մեծացել է թողունակությունը: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի արագ և որակով սպասարկում իրականացվի: Արդեն իսկ 20-30 տոկոսով ավելացել է միայն բեռնափոխադրումների ծավալը: Միջինը օրական սպասարկվում է շուրջ 150 բեռնատար և 240 մարդատար ավտոմեքենա: ՊԵԿ- ի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, մաքսային ձևակերպումներն իրականացվում են նաև տարածքային ստորաբաժանումներում:
Աղբյուր՝ ՀՀ Կա պետական եկամուտների կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին