Ապրիլի 23-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Ա. Կիրակոսյանը և Ավստրիայի նորանշանակ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Ք. Քնայսելը մտքեր են փոխանակել
հայ-ավստրիական բազմաբովանդակ համագործակցության, քաղաքական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության, առևտրատնտեսական ցուցանիշների բարձրացման, և այլ հարցերի շուրջ: Դոկտոր Քնայսելի խնդրանքով դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ հայաստանյան տեսակետը, ինչպես նաև Հայաստանի ու ԵՄ երկրների միջև քաղաքական-տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները ու ԵԱՏՄ շուկային ինտեգրվելու գործընթացը:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին