Էստոնիայի վարչապետ Յ. Ռատասը Էստոնիայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանի հետ հանդիպմանը վերահաստատեց Էստոնիայի պատրաստակամությունը ՀՀ ղեկավարության հետ աշխատանքները շարունակելու
և բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Էստոնիայի վարչապետը նշել է, որ էլեկտրոնային կառավարման, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման այլ ոլորտների արդիականացման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ։ Դեսպան Մկրտչյանն առաջարկել է, որ նշված, ինչպես նաև տնտեսական այլ ոլորտներում համագործակցության լավագույն հարթակներից կարող է հանդիսանալ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին զուգահեռ կազմակերպվելիք տնտեսական ֆորումին էստոնական կողմի մասնակցությունը։ Ի պատասխան Էստոնիայի վարչապետը նշեց, որ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն արդեն հաստատել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին իր մասնակցությունը:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ