ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանը և KFW գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Օ. Զիմելկան քննարկել են
Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Նախարար Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ Գերմանիայի կառավարության և KFW բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերվող աջակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական և արդյունավետ:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին