Անց է կացվել «Ածխաջրածնային փոխանակության խանգարմամբ և սրտանոթային շատ բարձր ռիսկով պացիենտների վարման արդյունավետության գնահատում» սքրինինգային ծրագիրը,
որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակը հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Մեկ տարի տևողությամբ ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 2000 քաղաքացի: Ծրագրի նախնական արդյունքների ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվել են համաբուժարաններում մինչ օրս կատարված ուսումնասիրություններն ու արձանագրված ցուցանիշները: Նախաձեռնությունն իրականացվել է Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի և Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի հետ համատեղ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին