ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանը և Իտալիայի խորհրդարանական պատվիրակությունն անդրադարձել են նոյեմբերին Իտալիա կատարած այցի արդյունքներին,
ձեռք բերված պայմանավորվածություններին ու համագործակցության խորացման հեռանկարներին՝ հատկապես անդրազգային կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Խոսելով արդարադատության համակարգի բարեփոխումներից՝ Ա. Զեյնալյանը նշել է, որ դատական իշխանությունը վճռորոշ դերակատարում ունի երկրի կայացման հարցում և հավելել, որ Կառավարությունը ներկայում մեծ ջանքեր է գործադրում դատական իշխանության անկախությունը և ժողովրդի վստահությունն այդ համակարգի նկատմամբ բարձրացնելու համար:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին