Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ- ում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա. Թորոսյանը զեկուցել է, որ աշխատանք է կատարվել անհրաժեշտ քայլերն ուրվագծելու ուղղությամբ, և մշակվել է համապատասխան վերլուծական փաստաթուղթ: Ա. Թորոսյանը նաև ներկայացրել է համակարգի ընդգրկման (ծածկույթի), ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունը, ինչպես նաև այս առումով միջազգային հաջող փորձը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին