Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև Արդարադատության նախարարը,
նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների նախագահները և այլք: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համառոտ ներկայացրել է դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայեցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջնահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն