ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ա. Վարդապետյանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շ. Դոյդոյանի և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Ա. Խաչատրյանի հետ քննարկել է
«Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների մոնիտորինգ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:
Նախարարի տեղակալը ողջունել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու հետագա փոխգործակցության ուղղությունները: Ա. Խաչատրյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության գործարկած www.e-draft.am և www.e-request.am հարթակների և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների մշտադիտարկման նպատակը, արդյունքների փաստագրման եղանակները և փոխգործակցության տեսլականը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին