Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված քարտով կանխիկացման գործարք առերևույթ կատարած անձի ինքնությունը
Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 14-ին 13:20-ից մինչև 13:45-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, 58 համարի երթուղային ավտոբուսի սրահում, հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, նույնականացման քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է կանխիկացման գործարք՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին