Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր,
որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, ապրիլ ամիսը հռչակել էր Պատմության ամիս: Փաստաթուղթը ստորագրել են Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին