Ապրիլի 25-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տ. Բալայանը Մաաստրիխտում հանդիպում է ունեցել քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի հետ
Դեսպան Բալայանը քաղաքապետ Պեն-տե-Ստրակեին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Մաաստրիխտի քաղաքապետը նշել է, որ իր ղեկավարած քաղաքը պատմականորեն կապված է Հայաստանի և հայ ժողովրդի հետ, քանի որ քաղաքի հովանավորն է համարվում հայազգի Սուրբ Սերվանտիուսը, ում անունն է կրում քաղաքի գլխավոր վանքերից մեկը։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է