ԱՀ 2018թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի
մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Ա. Ավանեսյանը և Ա. Գրիգորյանը: Ներկայացնելով քաղաքաշինության նախարարության 2018թ-ի կատարողականը՝ նախարար Կ. Շահրամանյանը նշել է, որ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով պետական բյուջեից հատկացվել է 20մլրդ 616մլն դրամ, կատարողականը կազմել է 20մլրդ 585մլն դրամ կամ 99,9%-ը: Գյուղատնտեսության նախարարությանը, համաձայն նախարարի տեղակալ Հ. Ապրեսյանի ներկայացրած հաշվետվության, տրամադրվել է 4մլրդ 685մլն դրամ, կատարողականը՝ 4մլրդ 510մլն դրամ կամ 96,3%-ը:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին