ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ անդամների միաձայն քվեարկության արդյունքում ՀՀ փաստաբանական դպրոցի 72 ունկնդիրների հանձնվել են
փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագրեր: Պալատի նախագահը, խոսելով փաստաբանների աշխատանքի մասին, նշել է, որ մասնագիտական գործունեության արտոնագիր ստացող փաստաբանները կբախվեն անօրինականությունների, բռնի ուժի, կոռուպցիայի ու կամայականությունների հետ, սակայն խորհուրդ է տվել պայքարել այդ բացասական երևույթների դեմ: Եզրափակելով ելույթը՝ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել որակավորման հանձնաժողովի անդամներին, փաստաբանական դպրոցի աշխատակազմին ու դասախոսական կազմին:
Աղբյուր՝ ՀՀ փաստաբանների պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին