Օտտավայում կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) բարձր մակարդակի համաժողովը,
որի կարևոր ձեռքբերումներից էր Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացի Առաջատար երկրների խմբի ստեղծումը: ԻՍԲ շարքում առաջամարտիկներից են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան: ԲԿԳ-Հայաստան գործողությունների ծրագրում ՀՀ կառավարությունը ստանձնել է հանձնառություն ներդնելու Իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստր, որի լիարժեք գործարկումը կնպաստի ստվերում գործունեություն ծավալող անձանց բացահայտմանը, ակտիվների վերադարձին, միջազգային կոռուպցիոն և փողերի լվացման հանցավոր գործընթացների դեմ պայքարին:
Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին