ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի ուսումնարաններից մեկի՝ Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի
և բարերար Ս. Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 10 կրթաթոշակային տեղերի մրցույթ ՀՀ քաղաքացիների համար: Ուսումն անվճար է: Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը՝ տրամադրելով անվճար սնունդ և հանրակացարան: Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ /հասցե՝ ք. Շուշի, Աշոտ բեկորի 4/1/: Մանրամասների համար զանգահարել 097236193 հեռախոսահամարով:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն