Հասարակություն 10:30 29/06/2011

Ա.Արթինյանը պնդում է. «Մանկատան երեխաների վիրահատությունները պետպատվերով են, ինչո՞ւ են հազարավոր դոլարներ հավաքվում»

Որպեսզի սփյուռքից հավաքագրված ու հայաստանյան մանկատներին ուղղված դրամները հասնեն հենց երեխաներին և ոչ թե ծախսվեն, ինչպես մանկատների տնօրեններն են շատ անգամներ ցանկանում, շենք-շինության վերանորոգման ու կահավորանքի վրա, որոշ անհատներ գտել են լուծում: Օրինակ, սփյուռքահայ Արազ Արթինյանը, որ 2009թ-ից անվերջ ծրագրեր է իրականացնում մանկատան երեխաների բուժման համար:

Panorama.am-ը նախօրեին արդեն ներկայացրել է, որ Արազ Արթինյանը հավաքագրված գումարները տրամադրել է ոչ թե Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան տնօրենին (մանկատան ընտրությունը տվյալ պարագայում պայմանավորևված է այս հաստատությունում խնամվող երեխաների առողջական ծանր կարգավիճակով), այլ միջոցներն ուղղել է երեխաների վիրահատություններին:

«Խնդիրը նրանում է, որ մանկատներում տեսածս ինձ ուղղակի հուներից հանեց` երեխաներն այստեղ ուղղակի ապրում են, առանց համապատասխան բուժօգնություն, կրթություն և այլն ստանալով: Այսինքն` նրան ուղղակի կերակրում են և վերջ, իսկ որ տարիներով, ասենք, սրտի արատ ունեցող երեխան այդ ախտորոշմամբ ապրում է կամ խուլ է ու դրա համար ոչինչ չի արվում որևէ մեկին չի մտահոգում: Մինչդեռ մանկատան երեխաների բուժումը պետությունն իրականացնում է անվճար»,-Panorama.am-ին պատմեց Ա.Արթինյանը:

Այդպես զանազան ու բազմազան սրբիչներ, ծրարներ ու այլ պարագաներ գնելու փոխարեն, ինչի համար նա մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանին գումար էր տրամադրել, իսկ հետո անձամբ գնել դրանք, Արազը որոշում է երեխաներին օգտակար լինել` ասենք, զբաղվել նրանց առողջական խնդիրներով:

«Իմ կարծիքով` նա այդքան էլ չուրախացավ իմ այդ նախաձեռնության համար, իսկ երբ հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ չի զբաղվում երեխաների առողջական խնդիրներով, Ռ.Ավագյանը պատասխանեց, թե տրանսպորտի փող չունի. միակ պատճառը դա էր, որ բերեց».-շարունակեց Արազը:

Այս առնչությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում գրված է հետևյալը. «Նախարարության «Գյումրու Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը բժշկասոցիալական բնույթի մանկական խնամակալական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող հաշմանդամ երեխաների մշտական խնամքի ապահովումն է:
Մանկատան գործունեության առարկան մինչև 6 տարեկան հաշմանդամ երեխաների բժշկավերականգնողական, սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումն է, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նյութական ու կենցաղային պահանջների բավարարումը, դաստիարակության ապահովումը»:

Առաջին առաջարկը, որով Արազը դիմում է մանկատան տնօրենին, դա երեխաների վերջույթների վիրահատություն կազմակերպելն է:  Սակայն վերջինիս խոսքով, Ռ.Ավագյանը նրան ասել է, թե ուզում է աշխատել միայն բժիշկ Կարեն Քոլոյանի հետ:

«Սակայն հանրահայտ բժիշկն առաջին իսկ խոսակցության ժամանակ հրաժարվեց` ասելով. «Տարիներով զբաղվել ենք այդ խնդրով, վիրահատել ենք, սակայն երբեք վիրահատած երեխային էլ հետ Երևան չէին բերում, որպեսզի անհրաժեշտ հետվիրահատական գործընթացն իրականացվի»: Այդուհանդերձ Կ.Քոլոյանն այցելեց մանկատուն ու զննեց շուրջ 25 երեխայի` ամենքին կոնկրետ օր նշանակելով, թե երբ պետք է ընդունի արդեն Երևանում, հիվանդանոցում:
Սակայն Ռ.Ավագյանն ինձ դուրս հանեց ու տեղեկացրեց, որ երկու օր առաջ այլ բժիշկ է եկել` Արշակ Միրզոյանը ու ինքը չի ուզում, որպեսզի Քոլոյանը զբաղվի երեխաների վիրահատությամբ` այլևս դա վերապահված է Ա.Միրզոյանին»:

Սակայն հետո` Ամանորի նախաշեմին, ինչպես Ա.Արթինյանը տեղեկանում է հեռուստացույցից, սկսվում է բարեգործական դրամահավաք, որպեսզի երկու մանկատներից, այդ թվում և` «Երեխաների տնից», երեխաներ վիրահատվեն: Նույն աղբյուրից էլ տեղեկանում է, որ դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

«Այդ ակցիայի շրջանակում, օրինակ, վիրահատվեցին 2008թ-ի ծնված Ս.Ալավերդյանի ձեռքերն ու ոտքերը` 12 հազար դոլար, Գարիկի վիրահատության համար էլ` դարձյալ ոտքերի վրա, ծախսվել է 6300 դոլար»,-նշեց Ա.Արթինյանն ու ընդգծեց` իր տեղեկություններով 2009թ-ի դեկտեմբերին բարեգործական այդ ակցիայի շրջանակում միայն Գյումրու գարեջրի «Ալեքսանդրոպոլ» ընկերությունը գրեթե 25 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել մանկատան երկու այդ սաների վիրահատության համար:

«Այս տարիների ընթացքում ես համոզվեցի մեկ բանում` մանկատան երեխաներին օգտագործում են ֆինանսների անվերջ հոսքն ապահով պահելու համար և, օրինակ, սաներից մեկին` 1992թ-ին ծնված Խորենին, Ռ.Ավադյանը մանկատանը պահել է մինչև 11 տարեկան: Հարց `ինչո՞ւ: Իմ պատասխանը հետևյալն է` Խորենը շատ լավ երգում է ու ելնելով իր առողջական ծանր վիճակից, դա խղճահարություն էր առաջացնում այցելուների մոտ, ովքեր առանց գումար տալու գրեթե այդ պատերից դուրս չէին գալիս»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ավելացնենք, որ մայիսին մեր այցելության ժամանակ ականատեսը եղանք, թե ինչպես է երգում 7 –ամյա կույր ու մի շարք այլ հիվանդություններ ունեցող Սամվելը, մինչդեռ, հիշեցնենք, այս մանկատանը երեխաները խնամվում են մինչև 6 տարեկանը, դրանից հետո տեղափոխվում են նմանատիպ այլ հաստատություններ:

Հասկանալի պատճառներով նման բացահայտումները ու դրանց բարձրաձայնելը առիթ հանդիսացան, որպեսզի Արազին արգելվի մանկատնից երեխաներին բժշկի տանելը, սակայն այսօր էլ նա այդ գործն է անում ` արդեն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներին տանելով բժշկի զննման:

Այդպես, ընդամենը մեկ շաբաթ առաջ նրա հետ այցելեցինք Նորք Մարաշ սրտաբանական հիվանդանոց, բժիշկը զննեց Միլենային, որն այս մանկատուն է տեղափոխվել Գյումրիի մանկատնից երկու ամիս առաջ` մի փունջ չլուծված առողջական խնդիրներով` կուրություն, խլություն, չի խոսում…Բարեբախտաբար` Միլենայի սիրտն առողջ է, այնպես որ` առաջիկայում նրան սպասվում է աչքի վիրահատություն, քանի որ հույս կա, որ գոնե մի քանի տոկոսով, բայց նրա տեսողությունը հնարավոր կլինի վերականգնել:

Վերադառնալով Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան տրանսպորտային խնդիրներին նշենք, որ բոլորովին վերջերս «Բեռլինի «Կարմիր Խաչի» ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանի նախաձեռնությամբ և «Ֆյուր Արմենիա» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ հաստատությանը նվիրաբերվել է վերելակով ավտոբուս` հատուկ հաշմանդամ երեխաների ապահով տեղափոխության համար: Այնպես որ հուսանք, որ այստեղ խնամվող երեխաներն ավելի հաճախակի կհայտնվեն բժիշկների հսկողության ներքո… 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}